🎥 Կումայրիի համայնքային ոստիկանները ձերբակալել են Գյումրիում թմրանյութի փաթեթներ տեղադրող երկու երիտասարդի

Փետրվարի 25-ին Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ երկու երիտասարդ «Օպել» մակնիշի մեքենայով շրջում են Գյումրի քաղաքում և կպչուն ժապավենով փաթեթավորված թմրանյութեր տեղադրում:Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ մեկը երևանցի է, մյուսը` Աբովյան քաղաքից` երկուսն էլ 22 տարեկան: Ստացվեց նաև տեղեկություն, որ նրանք Ազատանից Ղարիբջանյան գյուղ տանող ճանապարհի հարակից դաշտերում, Գյումրիի օդանավակայանի խճուղու մոտակայքում և Վարդ-Բաղ թաղամաս տանող ճանապարհին տեղադրել են թմրանյութեր և բջջային հեռախոսներով լուսանկարել թաքստոցները:Նույն օրը, թմրամիջոցներ ապօրինի պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Վարդ-Բաղ տանող ճանապարհի սկզբնամասում երիտասարդները ձերբակալվեցին և, «Օպելով» հանդերձ, տեղափոխվեցին Կումայրիի բաժին:Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել և վերցվել են բջջային հեռախոսները և դեղնականաչավուն զանգվածով մեկական կաթուցիչ:Երկուսն էլ հայտնել են, որ կարմիր և կապույտ 24 փաթեթներով մարիխուանան ձեռք են բերել «Տելեգրամի» մի կայքէջի միջոցով` որոշակի գումարի դիմաց դրանք Գյումրիի տա
րբեր հատվածներում տեղադրելու համար:Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: