ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ. տեղեկատվական և հաղորդակ­ցության տեխնոլոգիաները կրթության մեջ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է կրթության մեջ տեղեկատվական և հաղորդակ­ցության տեխնոլոգիաների ոլորտում Բահրեյնի արքա Համադ բին Իսա Ալ-Խալիֆայի անվան մրցանակ. մեկնարկել է հայտերի ընդունումը: Մրցանակի այս շրջափուլի խորագիրն է՝ «Սովորողների և ուսուցիչների նախապատրաստում արհեստական ​​բանականության էթիկական և պատասխանատու օգտագործման համար»: Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնը 3 հայտ՝ մրցանակի կանոնադրական պահանջներին և շնորհման չափա­նիշներին համապատասխան։ Հայտերը ներկայացվում են Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով: Ինքնաառաջադրվող հայտերը չեն ընդունվում։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից և https://www.unesco.org/en/prizes/ict-education պաշտոնական կայքէջից: Մասնակցության համար հարկավոր է պատշաճ լրացված հայտերը ներկայացնել international@escs.am էլ. փոստին մինչև 2025թ. մարտի 17-ը: Հայտերը ներկայացնելու ու

ղեցույցը կցվում է:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ