Sky Sports-ը բացահայտել է՝ ուր է ցանկանում տեղափոխվել Առնոլդը .armsport.am

«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, ում պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է հաջորդ ամառ, ակնկալում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնում է Sky Sports-ի լրագրող Մելիսա Ռեդին։
Աղբյուրի համաձայն՝ Ալեքսանդր-Առնոլդը «գայթակղված» է «Ռեալին» միանալու գաղափարով, չնայած այն խոսակցություններին, որ «կարմիրների» սանը բանակցություններ է սկսել «Մանչեսթեր Սիթիի» հետ: Բացի այդ, Տրենտը ոգևորված է Անգլիայի հավաքականում իր թիմակից Ջուդ Բելինգհեմի հետ խաղալով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան», որը ցանկանում է մրցակցություն ստեղծել Ժյուլ Կունդեի համար, հետաքրքրություն է ցուցաբերում Ալեքսանդր-Առնոլդի նկատմամբ։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։