2026 թվականի հունվարի 1-ից որքա՞ն կարժենան ՔԿԱԳ հետ կապված լրացուցիչ ծառայությունները․Նոր օրենքի նախագծի մանրամասները .Iravaban.net
Iravaban.net-ը ուսումնասիրել է Արարադատության նախարարության կողմից Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարների չափը սահմանելու մասին» N 1188-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվող փոփոխությունները Նախագիծը առաջարկում է համապատասխան որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի աղյուսակի՝ 1)Անվան (անուն, ազգանուն, հայրանուն) փոփոխումն օրենքով սահմանված ժամկետից կրճատ ժամկետում երկրորդ աշխատանքային օրը 30000 դրամի փոխարեն 50000 դրամ հինգերորդ աշխատանքային օրը 20000 դրամի փոխարեն 30000 դրամ յոթերորդ աշխատանքային օրը 10000 դրամի փոխարեն 20000 դրամ 2) Ամուսնալուծության պետական գրանցման ժամկետի կրճատում՝ ամուսնալուծվողների ցանկությամբ նշանակված օրը՝ 100000 դրամի փոխարեն 200000 դրամ 3) Ամուսնության հանդիսավոր պետական գրանցում գործակալությանը կամ սպասարկման կենտրոնին հատկացված տարածքից դուրս` ամուսնացողների նշած վայրում՝ 40000 դրամի փոխարեն 80000 դրամ 4) Ամուսնության հանդիսավոր պետական գրանցում գործակալությանը կամ սպասարկման կենտրոնին հատկացված տարածքից դուրս` ամուսնացողների նշած վայրում ոչ աշխատանքային ժամերին և (կամ) ոչ աշխատանքային օրերին՝ 60000 դրամի փոխարեն 100000 դրամ 5) 11-րդ կետից հետո լրացնել 12-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝ Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի 1 հոդվածով նախատեսված փաստաթղթերի վրա ապոստիլ (հավաստող մակագրություն) դնելու կամ այլ փաստաթղթերն օրինականացնելու համար նույն աշխատանքային օրը 10000 Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) համակարգի գործունեության արդյունքում քաղաքացիներին տրամադրվում են տարաբնույթ ծառայություններ, որոնց մատուցման պատշաճությունն ու բարձր որակը հիմնարար ու կարևոր դերակատարում ունեն քաղաքացու և պետության փոխհարաբերությունների ամրապնդման գործում։ Ըստ այդմ՝ պետության կողմից պատվիրակված լիազորությունները պետք է իրականացվեն պատշաճ, իսկ դրանց կատարման նկատմամբ անհրաժեշտ է ապահովել համապատասխան վերահսկողություն։ Այս առումով հարկ է նկատել, որ 2021 թվականի մայիսի 16-ից՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտը կարգավորող նոր «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ մտնելուց հետո, տեղի է ունեցել գործառույթների տարանջատում ՔԿԱԳ գործակալության (այսուհետ նաև՝ Գործակալություն) գործունեության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների միջև, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ՔԿԱԳ ծառայությունը գործում է մասնակի ապակենտրոնացված մոդելով՝ բաժանված լինելով երկու կառավարման մակարդակի՝ Արդարադատության նախարարության (այսուհետ նաև՝ ԱՆ) և համայնքային կառույցների միջև, որոնց պատվիրակվել է որոշ գործառույթների իրականացում: ՔԿԱԳ տարածքային բաժինները վերածվել են ՔԿԱԳ սպասարկման կենտրոնների՝ տարանջատվելով՝ որպես փաստաթղթեր ընդունող մարմինների, որոնց իրավասությանն է պատկանում քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթների կատարման համար անհրաժեշտ խորհրդատվության տրամադրումը, դիմումների ընդունումը և այդ գործառույթների արդյունքում կազմված փաստաթղթերի տրամադրումը՝ ստեղծելով մի իրավիճակ, երբ ՔԿԱԳ գործառույթներն իրականացվում են ինչպես անմիջականորեն ՔԿԱԳ գործակալության համակարգմամբ և վերահսկմամբ, այնպես էլ առանց համակարգման և վերահսկման, քանի որ գործող օրենսդրության պայմաններում առկա չէ այլ իրավական լիազորություն, քան միայն համայնքներում գործող սպասարկման կենտրոնների նկատմամբ մեթոդական ղեկավարման իրականացումը, որը բավարար գործիք չէ կարգավորելու առկա խնդիրները: Նման տարանջատումը առաջացնում է բազմաթիվ խնդիրներ: Ընդ որում, խնդիրները բազմիցս բարձրաձայնվել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, սակայն վերջիններս չունեն բավարար լիազորություններ և ռեսուրսներ լուծելու առաջացած խնդիրները: Հարկ է նաև նշել, որ կառավարման նման մոդելը չունի լայն տարածում: Վերոնշյալի արդյունքում արձանագրված են բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես՝ նույնպիսի գործառույթներ իրականացնող աշխատակիցների անհավասար պայմաններ և ռոտացիայի անհնարինություն, մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ վերահսկողության, բողոքարկման և պատասխանատվության մեխանիզմների բացակայություն, տվյալների կառավարման տարանջատվածություն (այդ թվում՝ ՔԿԱԳ արխիվի և համայնքային արխիվի) և վերահսկողության կորուստ, վարչարարության թերություններ և կոռուպցիոն ռիսկեր։ Նշված խնդիրները պահանջում են այնպիսի գործիքակազմի ներդրում, ինչի արդյունքում հնարավոր կլինի ապահովել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների վերահսկողություն, բարձր որակ, խնդիրների լուծմանն ուղղված որոշումների ընդունում, աշխատակիցների կարգավիճակի ու ռեսուրսների բաշխում, մատուցվող ծառայությունների առնչությամբ քաղաքացիների կողմից ներկայացվող բողոք-դիմումների պատշաճ քննություն։ 2․Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները. Նախագծով առաջարկվող փոփոխություններով հնարավորություն կստեղծվի ՔԿԱԳ համակարգը դարձնել առավել միասնական, իսկ քաղաքացիների համար հնարավոր կլինի ապահովել առավել լայն շրջանակի և որակյալ ծառայություններ՝ ապահովելով հարմարավետության, բարձր որակի, հերթերի և ժամանակի արդյունավետ կառավարման սկզբունքները: 5․Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին. Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում նախատեսվում են փոփոխություններ՝ նկատի ունենալով, որ ՔԿԱԳ գործակալության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակում անվան, ազգանվան և հայրանվան փոփոխման համար, ներառյալ՝ վկայական տալու համար, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայակնների կրկնօրինակ տալու համար և քաղաքացիական կացության ակտային գրանցման առկայության վերաբերյալ տեղեկանքի համար 2024 թվականի ընթացքում գանձված պետական տուրքը կազմել է 145,735․00 ՀՀ դրամ, իսկ Նախագծով առաջարկվող պետական տուրքի նոր դրույքաչափերով պայմանավորված գանձման ենթակա գումարը կազմելու է 385,733․00 ՀՀ դրամ, ինչի արդյունքում պետական տուրքի դրույքաչափերի փոփոխության ազդեցության գնահատականը կազմելու է 239,998․00 ՀՀ դրամ։ Օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ամուսնացողներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում ամուսնության գրանցման, օտարերկրյա քաղաքացիների համար հայրություն (մայրություն) ճանաչելու և օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխայի որդեգրման մասին ակտային գրանցման և քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխության համար պետական տուրքի առաջարկվող դրույքաչափերի փոփոխության արդյունքում լրացուցիչ գումարի վերաբերյալ հաշվարկներ չենք կարող ներկայացնել, քանի որ մինչ օրս վերոգրյալի հետ կապված առանձնացված հաշվառում ՔԿԱԳ գործակալության կողմից չի իրականացվել։ 6․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ. Նախագիծը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» թիվ ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված՝ Կառավարության 2021-2026թթ. ծրագրից (այսուհետ՝ Ծրագիր), մասնավորապես՝ Ծրագրի 6.2-րդ բաժնով կառավարությունը ստանձնել է պետության կողմից հ
անրությանը մատուցվող ծառայությունների որակի արմատապես բարեփոխման հանձնառություն: Որակյալ ծառայությունների մատուցման հիմքը արդիական ու առաջադեմ տեխնոլոգիաների հիմքով կառավարվող տվյալների բազաների առկայությունն է, որն էական է քաղաքացիակենտրոն որոշումների կայացման համար: Նախագիծը հանրային քննարկման համար բաց կլինի մինչև դեկտեմբերի 21-ը։ Նախագծին կարող եք ծանոթանալ նշված հղմամբ։