Կստեղծվի Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը. ո՞վ կլինի ղեկավարը .Iravaban.net
ՀՀ կառավարությունը նախագիծ է մշակել, որով հիմնադրվում է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ՝ ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության փոխարեն։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է E-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակից։ Փոփոխությունը կապված է 2025 թվականի դեկտեմբերին Ազգային ժողովի կողմից ընդունվելիք «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի հետ։ Հիմնադրամի ստեղծում Նախագծով հիմնադրման միջոցով ստեղծվում է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ՝ որպես ոչ առևտրային կազմակերպություն։ Հիմնադիրն է՝ Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը։ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Սամվել Ջանիբեկի Խարազյանը՝ ներկայումս ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ, նախկինում եղել է ՀՀ առողջապահության նախարարի խորհդականը, ինչպես նաև՝ «Առողջապահության տնտեսագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահը։ Ի դեպ Առողջապահության տնտեսագետների ասոցիացիայի ֆեյսբուքյան պաշտոնականի էջի վերջին հրապարակում է կատարվել է 2023 թվականի դեկտեմբերի 12-ին. Նա կաշխատի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում մինչև կանոնադրությամբ սահմանված կարգով հիմնադրամի գլխավոր տնօրենի ընտրությունը։ Խարազյանի նկատմամբ տարածվում են գլխավոր տնօրենին ներկայացվող բոլոր պահանջները։ Հիմնադրամի գործառույթները Հիմնադրամը կիրականացնի «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Հիմնադրամների մասին» օրենքներով, կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված գործառույթները։ Հիմնական գործառույթներն են՝ Պայմանագրերի կնքում. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների հետ պետական պատվերի մասով բժշկական ծառայությունների մատուցման մասին պայմանագրերի կնքում։ Հաշվետվությունների ընդունում և փոխհատուցում. Բուժհիմնարկների կողմից մատուցված ծառայությունների հաշվետվությունների ընդունում և փոխհատուցում։ Վերահսկողություն. Մատուցված բժշկական ծառայությունների որակի և ծավալի վերահսկում։ Ֆինանսավորման մեխանիզմների մշակում. Ֆինանսավորման և տնտեսավարման նորմատիվների, մեխանիզմների, չափորոշիչների մշակման ու ներդրման աշխատանքներին մասնակցություն։ Լրացուցիչ ծառայություններ. Առողջության համապարփակ ապահովագրության համակ
արգում չընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի, լրացուցիչ ծառայությունների տրամադրման կազմակերպում։ Պետական առողջապահական գործակալության գործունեության դադարեցում Նախագծով ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարվում է ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության գործունեության դադարեցման նպատակով մեկամսյա ժամկետում ներկայացնել՝ Այսպիսով՝ գործակալությունը փակվում է, և նրա գործառույթները անցնում են նոր հիմնադրամին։ Իրականացման ժամկետները Մեկամսյա ժամկետ՝ Եռամսյա ժամկետ՝ Հաստիքների համալրում՝ Հիմնադրամի կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատումից հետո մրցութային ընթացակարգերով համալրման ենթակա հաստիքներում նշանակվելու են ժամանակավոր պաշտոնակատարներ՝ մինչև մրցութային ընտրությունները։ Ժամանակավոր խորհրդի ստեղծում ՀՀ առողջապահության նախարարը պետք է վարչապետի հաստատմանը ներկայացնի հիմնադրամի ժամանակավոր խորհրդի կազմը։ Կապը կառավարության ծրագրի հետ Նախագծի ընդունումը կապված է՝ Ակնկալվող արդյունքը Նախագծի ընդունումը կապահովի՝ Բյուջետային ազդեցություն Հիմնավորման մեջ բյուջետային ազդեցության մասին տեղեկություններ չեն ներկայացված, – այս մասին տեղեկացնում է Iravaban.net-ը։ Լուսանկարի աղյուրը այստեղ։