Անի Մակարյան. Euroclear-ին անդամակցությունը վստահության ամենացայտուն ազդակն է .banks.am

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Անի Մակարյանը -ի հետ զրույցում պատմել է դեպոզիտարիայի՝ Euroclear Bank-ի հաճախորդ դառնալու, միջազգային շուկաների հետ ինտեգրման նոր հնարավորությունների մասին, ինչպես նաեւ ամփոփել է 2025 թվականն ու նախանշել գալիք տարվա ռազմավարական ուղղությունները:։ Ի՞նչ է սա տալիս հայկական կապիտալի շուկային։- Euroclear Bank-ը միջազգային կենտրոնական դեպոզիտարիա է, որը պահպանում է ավելի քան 40 տրիլիոն եվրո շուկայական արժեք ունեցող ակտիվներ եւ որի բաժնետերերից է Ջեյ Փի Մորգանը: Այդպիսիք շատ քիչ են աշխարհում եւ հանդիսանում են գլոբալ շուկաների կարեւորագույն ենթակառուցվածք: Դրա հաճախորդ դառնալը բարձր կարգավիճակ է, ազդանշան, որ հայկական շուկան եւ դրա ենթակառուցվածքը, այս դեպքում՝ Դեպոզիտարիան, բավարարում է բարձր չափանիշներին: Սրանով Դեպոզիտարիան ձեռք է բերում գլոբալ ճանաչելիություն եւ տեսանելիություն։Այստեղ կարեւոր է նշել, որ ներկայումս Euroclear Bank-ին հասանելիությունը փակ է մեր տարածաշրջանի համար, եւ մեր դեպքում մեծ դեր խաղաց եվրոպական բաժնետիրոջ (GPW, Վարշավայի ֆոնդային բորսա) առկայությունը։ Մինչ Euroclear Bank-ի հաճախորդ դառնալը արդեն իսկ մենք ունեցել ենք հասանելիություն գլոբալ շուկաներին, քանի որ շուրջ տասը տարի Clearstream-ի (արժեթղթերի միջազգային կենտրոնական դեպոզիտարիա, հեղ.) հաճախորդ ենք եւ մեր ներդրողների համար ապահովում ենք մուտք դեպի գլոբալ շուկաներ, ինչպես նաեւ ապահովում օտարերկրյա ներդրողների մուտքը ՀՀ շուկա։ Ի լրումն Clearstream-ի, Euroclear Bank-ի հաճախորդ դառնալը տրամադրում է միջազգային եւ օտարերկրյա արժեթղթերով գործառնությունների եւ պահառության առավել լայն հնարավորություններ:Մեր համագործակցությունը Euroclear Bank-ի հետ մի քանի քայլից է բաղկացած լինելու: Առաջին կարեւոր քայլն այն է, որ հաստատվեցինք որպես հաճախորդ: Սրանով եւս մեկ անգամ փաստվեց, որ մեր կարգավորումները, ռիսկերի զսպմանն ուղղված քաղաքականությունները, տեխնոլոգիական հնարավորությունները եւ գործընթացները համապատասխանում են բարձր ստանդարտների։ Երկրորդ քայլով պլանավորում ենք փոխադարձ հաշիվների բացումը: Առաջիկայում նախատեսում ենք իրենց մոտ հաշիվ բացել, որը մեր ներդրողներին հնարավորություն կտա հասանելիություն ունենալ գլոբալ շուկաներին։ Սա նաեւ դրական ազդեցություն կունենա մեր ծառայությունների որակի վրա, քանի որ ներմուծվելու են միջազգային խոշոր գործընկերոջ փորձը եւ ստանդարտները։ - Ինչպե՞ս անցավ միացման գործընթացը․ ի՞նչ հիմնական փուլեր եւ տեխնիկական պահանջներ պետք էր ապահովել։- Այս գործընթացը տեւեց շուրջ երկու տարի: Կարելի է ասել Euroclear Bank-ը Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության բոլոր ասպեկտներին անդրադարձել է՝ խմբի կառուցվածքին, բաժնետերերին, ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականությանը, այդ թվում ՓԼԱՖ (Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման) ռիսկերի դեմ պայքարին ու դրա կառավարմանը, պատժամիջոցների հետ կապված քաղաքականությանը, համապատասխանության կառավարմանը, տեխնոլոգիաներին՝ այդ թվում տեղեկատվական անվտանգությանը առնչվող քաղաքականությանը:  Տեխնոլոգիական միացումներ դեռեւս իրականացված չեն, բայց դրանք էական բարդություններ չներկայացնող գործընթացներ են, քանի որ երկուստեք միացած ենք գլոբալ կոմունիկացիոն համակարգերին։ Այս առումով մեր տեխնոլոգիան թույլ է տալիս ընդունել գործընկերներ, որոնց չափանիշները բավականին բարձր են։ - Եվրոպական եւ միջազգային շուկաների հետ ինտեգրման ի՞նչ նոր հնարավորություններ են բացվում այս քայլով՝ ինչպես ներդրողների, այնպես էլ հայաստանյան ֆինանսական հաստատությունների համար։- Euroclear Bank-ը սպասարկում է 90-ից ավելի շուկաներ աշխարհում: Euroclear Bank-ի խմբում ընդգրկված են մի շարք տեղական դեպոզիտարիաներ՝ Euroclear Ֆինլանդիան, Նիդերլանդները, Շվեդիան, Բելգիան եւ Crest դեպոզիտարիան (Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի արժեթղթերի հաշվարկային ու պահառու համակարգ, հեղ.)։ Այդ երկրների արժեթղթերի համար Euroclear Bank-ը հանդիսանում է թողարկող կենտրոնական դեպոզիտարիա եւ նման արժեթղթերը հասանելի կլինեն մեր ներդրողներին։ - Կարո՞ղ ենք սպասել, որ սա կխթանի արտասահմանյան ներդրողների մուտքը հայկական շուկա։ Եթե այո՝ ինչպես։- Մեզ մոտ Euroclear Bank-ի հաշվի բացումը համագործակցության հաջորդ փուլը կարող է դառնալ, որի մասին առայժմ վաղ է խոսել։ Միեւնույն ժամանակ, նման համագործակցությունը տեղական թողարկողներին, այդ թվում՝ պետությանը, ՀՀ Կենտրոնական բանկին հնարավորություն կտա ներգրավել միջազգային ներդրողներ՝ այս հաշվի միջոցով: Նման հնարավորություն առկա է նաեւ Clearstream-ի միջոցով, բայց այս պահին Clearstream-ը սպասարկում է միայն պետական պարտատոմսերի շուկան: Մեծ ջանքեր ենք ներդնում, որ տեղական կորպորատիվ արժեթղթերին եւս հասանելիություն ապահովվի։ Այս համագործակցությունը միջազգային ներդրողներին կտրամադրի տեղեկատվություն առ այն, որ մեր շուկան համապատասխանում է միջազգային ստանդարտներին եւ այս երկրում կարող են իրականացնել ներդրում նույն վստահությամբ, որը կանեն զարգացած շուկաների դեպքում։- Խնդրում եմ ներկայացնել, թե ինչ հիմնական գործառույթներ է իրականացնում Կենտրոնական դեպոզիտարիան այսօր Հայաստանի ֆինանսական շուկայում։- Կենտրոնական դեպոզիտարիան մեր երկրում արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարն է եւ պահառուն: Իրականացնում է բորսայական գործարքների վերջնահաշվարկը, ինչպես նաեւ սպասարկում է արտաբորսայական գործառնությունները տեղական արժեթղթերով, սպասարկում է այդ արժեթղթերով կորպորատիվ գործողությունները, օրինակ՝ արժեկտրոնների, փայաբաժինների եւ շահաբաժինների վճարումներ:  Մյուս կարեւոր գործառույթը, որն անում ենք, պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգին սպասարկելն է: Դեպոզիտարիան պարտադիր կուտակային համակարգի մասնակիցների ռեեստրավարն է, վարում եւ պահպանում է քաղաքացիների կուտակային համակարգի հաշիվները, իրականացնում փայերի ադմինիստրավորում։ Կենտրոնական դեպոզիտարիան իրականացնում է նաեւ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառությունը: Օրինակ՝ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ն եւ ««ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ»-ը օտարերկրյա արժեթղթերում ներդրումների իրականացման համար մեր միջոցով կարող են օգտվել նաեւ Euroclear Bank-ի ծառայություններից։ - Պարբերաբար լսում ենք Կենտրոնական դեպոզիտարիայի՝ որպես տարածաշրջանային հանգույց հանդես գալու նպատակների մասին։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի դիրքը տարածաշրջանային քարտեզում:- Այստեղ մի քանի կարեւոր հանգամանք կա, որոնք կարող ենք փաստել․ տարածաշրջանում գործող դեպոզիտարիաների ծառայություններից օգտվող հաճախորդների հետադարձ կարծիքները մեր մասին, փաստում են ծառայությունների որակի, օպերատիվության բարձր մակարդակի մասին, որի առանցքային մաս է մեր թիմի մասնագիտացվածությունը։ Սրանք տարածաշրջանում մրցակցային առավելություն ունենալու կարեւոր նախապայմաններ են։ 2025 թվականին մի քանի նախագիծ իրականացրինք, որոնք մեզ դիրքավորում են որպես տարածաշրջանային հաբ՝ ինտեգրվեցինք Աբու Դաբիի կապիտալի շուկային, ինչպես նաեւ դրա կողմից սպասարկվող Tabadul հարթակին, որը մեզ հնարավորություն է տալիս ինտեգրվել բոլոր այն շուկաներին, որոնք կմիանան այդ հարթակին։ Միեւնույն ժամանակ, ներդրեցինք մեր շուկայում հեռավար մասնակցության ինստիտուտը։ Տարածաշրջանային հանգույց դառնալու մեր մյուս մրցակցային առավելությունը, կարծում եմ, մեր բաժնետերն է՝ Վարշավայի ֆոնդային բորսան։ Արտաքին աշխարհի հետ կապերի եւ հարաբերությունների ստեղծման համար նման բաժնետիրոջ առկայությունը էական է։ Մյուս կարեւոր ազդակը մի շարք միջազգային ներդրողներից մե

Անի Մակարյան. Euroclear-ին անդամակցությունը վստահության ամեն...

ր միջոցով տարածաշրջանի այլ շուկաներ մուտք գործելու հետաքրքրվածությունն է՝ օրինակ Ուզբեկստանի շուկան։ Այս պահանջարկը բավարարելու համար մենք կարիք ունենք, որպես ենթակառուցվածք զարգացնելու ոչ միայն մեր կապերը գլոբալ շուկաների եւ միջազգային կենտրոնական դեպոզիտարիաների հետ, այլ նաեւ տարածաշրջանային կենտրոնական դեպոզիտարիաների։Ըստ էության մենք չենք կարող սահմանափակվել սպասարկելով միայն հայաստանյան շուկան, մեր ստրատեգիկ նպատակներից է տարբեր տարածաշրջանների շուկաների միմյանց կամրջելը՝ դառնալով տարածաշրջանային միջազգային դեպոզիտարիա։ - Ինչպիսի՞ նորագույն տեխնոլոգիաներ կամ թվային լուծումներ է ներմուծում Դեպոզիտարիան։- Մանրածախ հաճախորդների եւ ինստիտուցիոնալ գործընկերների տեսանկյունից, կկարեւորեմ CDA օնլայն հավելվածի լուծումները։ Մեր նպատակներից է հնարավորինս ընդլայնված ծառայություններ մատուցել հենց այդ հավելվածի միջոցով՝ բարելավելով մեր ծառայությունները նաեւ մանրածախ հաճախորդների համար։Կարեւորում եմ շեշտադրել, որ մեր հիմնական ծրագրային համակարգը, որը սպասարկում է արժեթղթերով գործառնությունները, էստոնական ծրագրային համակարգ է, որը օգտագործվել է նաեւ Nasdaq-ի կողմից եւ համապատասխանում է միջազգային ստանդարտներին։ Ընդհանուր առմամբ, մեր թվային լուծումներն այնպիսին են, որոնք օտարերկրյա գործընկերներին մեզ միանալու հեշտ եւ հուսալի հնարավորություն են տալիս: Սա եւս մրցակցային առավելություն է տալիս: Նախատեսում ենք նաեւ ներդնել դեպոզիտարիայի միջոցով արժեթղթերի վճարումների իրականացումը։- Ինչպե՞ս կգնահատեք 2025 թվականը Կենտրոնական դեպոզիտարիայի համար․ որոնք էին կարեւորագույն ձեռքբերումները։- 2025թ.-ը հաջողված տարի էր Դեպոզիտարիայի համար, քանի որ մի քանի խոշոր քայլ արեցինք միջազգային ինտեգրացիաների եւ ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ: Ի լրումն նախորդիվ նշված ձեռքբերումների կընդգծեմ Լեհաստանի կենտրոնական դեպոզիտարիայի հետ մեր համագործակցությունը երկու ուղղություններով՝ կապիտալի շուկաների ինտեգրում եւ իրավաբանական անձանց նույնականացման LEI (Legal Entity Identifier) կոդի տրամադրման հետ կապված համագործակցություն։ LEI կոդի տրամադրման հետ կապված Լեհաստանի դեպոզիտարիայի հետ համագործակցության շնորհիվ ձեռք ենք բերել իրենց գործակալի կարգավիճակ եւ դեռեւս իրենց միջոցով կարող ենք սպասարկել տեղական իրավաբանական անձանց։ - Ի՞նչ ազդեցություն ունեցան այդ ծրագրերը շուկայի զարգացման եւ ներդրողների վստահության վրա։- Ինչպես նշեցի՝ մեր դերը որակյալ եւ մաքսիմալ հնարավորություններով ու կապերով ենթակառուցվածք ապահովելն է, բայց տեղական կապիտալի շուկայի զարգացման համար միայն ենթակառուցվածքը զարգացնելը բավարար չէ։ Զարգացման տեսանկյունից կարեւորում ենք կապիտալի շուկայի կարգավորումների մշտական արդիականացումը, միջնորդների (բանկեր, ներդրումային ընկերություններ) կարողությունների եւ ծառայությունների զարգացումը, ներդրողների եւ թողարկողների համար խրախուսող ծրագրերի առկայությունը։ Կապիտալի շուկայի զարգացման համար անհրաժեշտ է բոլոր «սթեյքհոլդերների» ներգրավվածությունը։- Ի՞նչ հիմնական ռազմավարական ուղղություններով է Կենտրոնական դեպոզիտարիան շարունակելու իր զարգացումը 2026 թվականին։- Կշարունակենք նույն միտումը՝ որպես ենթակառուցվածք, մեզ բնորոշ ինստիտուցիոնալ զարգացումների ուղիով գնալը։ Աշխարհում ընդունված տարբեր լուծումներ կան, այդ թվում՝ կենտրոնական գործակալի ստեղծումը, որը կվերացնի խոչընդոտները եւ ներդրողների համար ավելի գայթակղիչ կդարձնի հայկական շուկա մուտք գործելը։ Մյուս կարեւոր ուղղությունը, որի շուրջ աշխատում ենք մեր գործունեության ընդլայնումն է կրիպտոակտիվների ոլորտում։ Որպես ռազմավարական ուղղություն կշարունակենք մեր կապիտալի շուկան օտարերկրյա ներդրողների համար հասանելի դարձնելուն ուղղված միջոցառումները:- Արտաքին ներդրողների ակտիվության բարձրացման համար ի՞նչ է անհրաժեշտ՝ թե՛ պետական, թե՛ ենթակառուցվածքային մակարդակում։- Այստեղ կարեւոր է ամբողջական շուկային հասանելիություն տրամադրելը, նաեւ կորպորատիվ արժեթղթերի մասով օտարերկրյա ներդրողներին հասանելիության ապահովումը։ Սա ենթադրում է մի շարք օրենսդրական փոփոխություններ։Ներպետական անելիքների մասով, թերեւս կարիք կա մեր օրենսդրությունը վերանայելու այնպես , որ մեր տնտեսության իրական հատվածի ներուժն արտահայտվի նաեւ իրենց թողարկած արժեթղթերում։ Իրականում օտարերկրյա ներդրողներին գայթակղելու համար պետք է ունենալ «արտադրանք», որը նրանց կհետաքրքրի:  Բացի տեղական արժեթղթերից՝ կարեւոր է նաեւ թե որքանով կարող ենք միջնորդ հանդիսանալ, որ մեր միջոցով այլ շուկաներ գնան, որոնք չունեն, օրինակ, զարգացած ենթակառուցվածք:- Եվ վերջում, տիկին Մակարյան, ի՞նչն է Ձեզ մոտիվացնում շարունակելու իրականացնել այսպիսի համակարգային եւ բարդ նախագծեր, նաեւ work/life բալանսը պահել։- Իրականում, չգիտեմ, այդ բալանսը պահվում է, թե ոչ, երեւի ընտանիքիս այդ հարցին ավելի լավ կպատասխանի (ծիծաղում է, հեղ.)։ Բայց աշխատանքը, հատկապես կարեւոր նախագծերը, ինձ ոգեւորում են։ Կարծում եմ՝այդ հարցում ինձ օգնում է նախկին փորձս։ Երկար տարիներ աշխատել եմ Կենտրոնական բանկում եւ այնտեղ էլ ընդգրկված եմ եղել բավականին կարեւոր բարեփոխումներում։ Ինձ համար հոգեհարազատ է իրականացնել մասշտաբային նախագծեր, որոնց ազդեցությունը մեծ է եւ երկարաժամկետ արդյունք է բերում մեր երկրին։Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Անի Մակարյան. Euroclear-ին անդամակցությունը վստահության ամեն...



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն