Թումոն արժանացել է WISE Prize for Education մրցանակին AI նախագծի համար
Կատարի Դոհա քաղաքում անցկացվող WISE12 գագաթնաժողովի ընթացքում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն արժանացել է WISE Prize for Education-ի առաջին մրցանակին իր արհեստական բանականության ուսուցման նոր կրթական ծրագրի համար։ Մրցանակը շնորհվել է AI colearner (դասընկեր) հարթակի և գեներատիվ AI նոր կրթական նախագծի համար՝ հաշվի առնելով արդյունավետությունն ու մասշտաբայնությունը: Կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր երկրներում գործող կենտրոնների պատանիներին անվճար ձեռք բերել խորացված AI հմտություններ։ WISE Prize for Education մրցանակը տրվում է կրթության ոլորտի համաշխարհային առաջատարներին. մրցանակաբաշխությունն իրականացնում է World Innovatio
n Summit for Education-ը։ 2024-2025 թթ. համար ներկայացվել է 427 հայտ ամբողջ աշխարհից։ Միջազգային փորձագետներից կազմված ժյուրին եզրափակիչ փուլի համար առանձնացրել է վեց նախագիծ, որոնց լուծումները հասցեագրում են հրատապ կրթական մարտահրավերներ՝ ներառյալ արհեստական բանականության կիրառությունը դասավանդման և ուսումնառության մեջ։ Թումոյի AI կրթական ծրագիրը կառուցված է նորարարական հարթակի շուրջ, որտեղ AI ագենտները հանդես են գալիս ոչ թե որպես դասավանդող, այլ դասընկեր՝ սովորելով ուսանողի հետ միասին՝ կողք կողքի։