🎥 Տոնական համերգային ծրագրեր՝ ամանորյա տոնավաճառում
Սիրելի երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր, Երևանի քաղաքապետարանն այս տարի ևս ապահովում է հեքիաթային տրամադրություն ամանորյա տոնավաճառում՝ Շահումյան պուրակում՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հատված, որը կգործի դեկտեմբերի 14-ից հունվարի 14-ը: Ջերմ և տոնական մթնոլորտը կապահովեն հայտնի և սիրված արտիստները. դեկտեմբերի 20-ին՝ «Մենք» ազգային ակադեմիական պարի խումբ, դեկտեմբերի 27-ին՝ «Կամի Ֆրենդս», դեկտեմբերի 30-ին՝ Կարինա Առուստամյան և «Դը Բե
նդ», հունվարի 3-ին՝ «Midnight Avenue» և «Ultraviolet» նվագախնբեր, հունվարի 6-ին՝ «Նեմրա», Հունվարի 9-ին՝ Արսեն և Արթուր Սաֆարյաններ, հունվարի 13-ին՝ Սարգիս Մանուկյան և ընկերներ: Փոքրիկների համար էլ կկազմակերպվեն տարաբնույթ միջոցառումներ: Կսպասենք ձեզ: