🎥 Երևանի բնակիչներին անվճար տրամադրվում են դժվարամատչելի հետազոտություններ
Երևանի քաղաքապետարանը շարունակում է կյանքի կոչել «Դժվարամատչելի հետազոտությունների իրականացում» ծրագիրը, ըստ որի երևանցիները հնարավորություն են ունենում անվճար անցնել հետևյալ գործիքային հետազոտությունները. համակարգչային շերտագրում, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, կրծքագեղձի սքրինինգային հետազոտություն, ախտորոշիչ կորոնագրաֆիա և սրտի անոթների ստենտավորում, աորտա-կորոնար անոթների շունտավորում։ Այս հետազոտությունները փրկում են մարդկային կյանքեր և նպաստում բնակչությանը մատուցվող առողջապահական անհետաձգելի ծառայությունների բարձրորակ ապահովմանը: