«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն ստացել է միջազգային որակավորման ՈՍԿԵ մակարդակ եւ sBB+ վարկանիշ .banks.am

MicroFinanza Rating (MFR) անկախ միջազգային վարկանիշային ընկերությունը (Իտալիա) «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ին շնորհել է Հաճախորդների պաշտպանության սերտիֆիկացման ՈՍԿԵ մակարդակ (Client Protection Certification – GOLD) եւ Սոցիալական ու բնապահպանական (ESG) sBB+ գնահատական:Վարկանշավորմանը նախորդել են կազմակերպության վեցամսյա խորացված ուսումնասիրության եւ գնահատման աշխատանքներ՝ ներառելով բոլոր հիմնական գործընթացների վերլուծությունը։ Գնահատումն իրականացվել է ինչպես կենտրոնական գրասենյակում, այնպես էլ տարածաշրջանային մասնաճյուղերում՝ աշխատակիցների եւ հաճախորդների հետ տեղում հարցազրույցների, փաստաթղթերի ուսումնասիրության եւ վարկային գործընթացների դիտարկման միջոցով։Հաճախորդների պաշտպանության սերտիֆիկացման ՈՍԿԵ մակարդակը փաստում է, որ «Ֆարմ Կրեդիտ

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն ստացել է միջազգային որակավորման ՈՍԿԵ...

Արմենիա»-ն իր գործունեության հիմքում դնում է հաճախորդի իրավունքների պաշտպանությունը, իսկ sBB+ սոցիալական եւ բնապահպանական գնահատականը, իր հերթին, վկայում է, որ կազմակերպությունը համակարգված կերպով կառավարում է սոցիալական եւ բնապահպանական ռիսկերը, նպաստում է գյուղական համայնքների կայուն զարգացմանը եւ դրական ազդեցություն է թողնում իր վարկառու ֆերմերների ու փոքր բիզնեսների վրա։«Այս միջազգային գնահատականները եւս մեկ անգամ հաստատում են «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ի երկարաժամկետ հանձնառությունը ապահովելու պատասխանատու ֆինանսավորում՝ պաշտպանելով հաճախորդների իրավունքները եւ նպաստելով Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ն Հայաստանում գործող միակ կոոպերատիվ վարկային կառույցն է, որն իր գործունեությունը հիմնականում ծավալում է ՀՀ մարզերում՝ տրամադրելով տնտեսության բացառապես իրական հատվածի ֆինանսավորման վարկեր։ Կոոպերատիվը հիմնադրվել է 2007 թվականին 57 ֆերմերների կողմից եւ այսօր միավորում է ավելի քան 12000 անդամ-փայատերերի՝ օգնելով նրանց ընդլայնել իրենց տնտեսությունները: MFR-ը տրամադրում է անկախ վարկանիշներ եւ հավաստագրեր՝ նպատակ ունենալով բարձրացնել թափանցիկությունը, դյուրացնել պատասխանատու ներդրումները եւ խթանել ֆինանսական հատվածի պատասխանատու գործելակերպն ամբողջ աշխարհում։ 

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն ստացել է միջազգային որակավորման ՈՍԿԵ...



ԼՐԱՀՈՍ