🎥 Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
Թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու հերթական դեպքը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները բացահայտեցին փետրվարի 6-ին։Ժամը 15․40-ի սահմաններում Սիլիկյան թաղամասում նրանք ձերբակալեցին ու վարչություն տեղափոխեցին Երևան քաղաքի բնակիչ 26 և 38 տարեկան երկու տղամարդկանց։38-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարխուանայի նմանվող զանգված, իսկ26-ամյա տղամարդու խուզարկությամբ հալյուցինոգեն սնկերով լցված հարյուր փաթեթ, որոնց ընդհանուր քաշը մոտ 88 գրամ էր նաև դանակ-կռփազենք։Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններ
ի քննչական բաժին։Տղամարդիկ կալանավորվել են։Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: