«Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն Մաթեմիկ հասարակական կազմակերպությունն է .banks.am

2026-ի հունվար ամսվա «Մի դրամի ուժի» կուտակած գումար 5․267․346 դրամն ուղղվել է «Ուսումնական առաքելություն» բարեգործական կազմակերպությանը, պատերազմի մասնակիցների, նրանց ընտանիքի անդամների, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների եւ տեղահանված արցախցիների համար տարբեր մասնագիտական դասընթացների ապահովմանը։«Մի դրամի ուժի» փետրվար ամսվա շահառու է ընտրվել Մաթեմիկ հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է երեխաների եւ երիտասարդների մաթեմատիկական մտածողության զարգացմամբ՝ կրթությունը դարձնելով ավելի հասկանալի, հետաքրքիր եւ կիրառելի։ Կազմակերպության հիմնական առաքելությունն է հզորացնել հայ երեխաներին՝ մաթեմատիկական դպրոցների եւ կամավոր ուսուցիչների աջակցությամբ, ինչպես նաեւ զարգացնել տրամաբանական, վերլուծական եւ խնդիր լուծելու հմտություններ, որոնք կարեւոր են ինչպես կրթության, այնպես էլ հետագա մասնագիտական ճանապարհի ընթացքում։ Մաթեմիկ ՀԿ-ն իրականացնում է կրթական տարբեր ծրագրեր եւ նախաձեռնություններ՝ ուղղված դպրոցականների եւ ուսանողների գիտելիքների խորացմանը, ուսուցման որակի բարձրացմանը եւ ժամանակակից ուսումնական մեթոդների կիրառմանը։ Կազմակերպությունը համագործակցում է մասնագետների եւ կամավոր ուսուցիչների հետ՝ ստեղծելով աջակցող եւ ոգեւորող միջավայր, որտեղ մաթեմատիկան ներկայացվում է ոչ թե որպես բարդ առարկա, այլ որպես մտածողություն ձեւավորող գործիք։«Մի դրամի ուժի» շրջանակում ստացված աջակցությունը հնարավորություն կտա Մաթեմիկ ՀԿ-ին ընդլայնել իր ծրագրերը՝ հասանելի դարձնելով դրանք ավելի լայն լսարանի համար եւ շարունակել իր առաքելությունը՝ նպաստելով կրթության զարգացմանը։«Մի դրամի ուժը» մեզ համար առաջին հերթին մարդկանց միավորելու գաղափար է։ Շատ ուրախ ենք, որ փետրվար ամսվա ընթացքում կուտակված գումարը կուղղվի Մաթեմիկ ՀԿ-ին՝ աջակցելով կրթությանը եւ գիտելիքի զարգացմանը։ Մենք համոզված ենք, որ մաթեմատիկական մտածողության խթանումը կարեւոր ներդրում է երեխաների եւ երիտասարդների ապագայի համար, իսկ կրթությունը շարունակում է մնալ ամենակայուն ու երկարաժամկետ արժեք ստեղծող ուղղություններից մեկը»,- ասել է Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը։ ««Մի դրամի ուժի» շրջանակում ստացված աջակցությունը մեզ հնարավորություն կտա ընդլայնել մեր կրթական ծրագրերը, ներգրավել ավելի շատ շահառուների եւ շարունակել մեր առաքելությունը՝ մաթեմատիկան դարձնելով հասկանալի, հետաքրքիր եւ կիրառելի։ Ծրագրի աջակցությամբ Լոռու մարզի Վահագնի գյուղում պատրաստելու ենք մի հարթակ, որտեղ կենդանի շփում է

լինելու Հայաստանի ամենապահանջված եւ մրցունակ մասնագետների ու մի քանի գյուղի բնակիչների միջեւ, ովքեր բացի իրենց մասնագիտական գիտելիքներից, տեղի երեխաներին փոխանցելու են արժեհամակարգ, որի առկայության դեպքում իրենք կլինեն ավելի ճկուն, մրցունակ եւ հայրենասեր։ Շնորհակալ ենք Իդրամին եւ IDBank-ին՝ մեր կազմակերպությունը շահառու ընտրելու եւ կրթական նախաձեռնություններին շարունակաբար աջակցելու համար»,- նշել է Մաթեմիկ ՀԿ-ի տնօրեն Տիգրան Առուշանյանը։«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարեւոր ծրագրերին։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։



ԼՐԱՀՈՍ