Փորձելու ենք անել ավելին․ Էլդեր Ֆերեյրան՝ ԱՊՕԷԼ-ի հետ խաղի մասին .armsport.am ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 5-րդ տուրում «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Կիպրոսը ներկայացնող ԱՊՕԷԼ-ին։ Նախախաղային ասուլիսի ժամանակ «Նոայի» կիսապաշտպան Էլդեր Ֆերեյրան խոսել է թիմի տրամադրվածության մասին։
«Շատ եմ խաղացել ԱՊՕԷԼ-ի դեմ, բայց այժմ պետք է կենտրոնանամ մեր թիմի հանդիպման վրա։ Փորձելու ենք անել ավելին, քանի որ լավ ենք տրամադրված։
Ամեն ինչ կանենք՝ մրցաշարում ելույթները շարունակելու համար»,- նշել է 27-ամյա պորտուգալացին։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։