Ինեկոբանկի հետ նոր համագործակցությամբ համաշխարհային ճանաչում ունեցող Salesforce-ը գալիս է Հայաստան .banks.am

Հայաստանի առաջատար տեխնոլոգիական բանկերից Ինեկոբանկը եւ հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման (CRM) եւ բիզնես ավտոմատացման ոլորտում համաշխարհային առաջատար Salesforce-ը պաշտոնապես հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին։ Համագործակցությունն ամրագրվել է հուշագրի ստորագրմամբ, որի նպատակն է նոր թափ հաղորդել տեխնոլոգիական փոխակերպման գործընթացներին եւ խորացնել հաճախորդակենտրոն, անհատականացված լուծումների ներդրումը ֆինթեք ոլորտում։ Հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Digitec 2025 տեխնոլոգիական միջոցառման շրջանակում։ «Ինեկոբանկի հետ համագործակցության շնորհիվ միջազգային այնպիսի խոշոր խաղացողի մուտքը Հայաստան, ինչպիսին Salesforce-ն է, էապես կնպաստի նաեւ մեր երկրի ճանաչելիության բարձրացմանը գլոբալ տեխնոլոգիական քարտեզում եւ կստեղծի նոր հնարավորություններ տեղական բիզնեսների համար՝ օգտվելու համաշխարհային փորձից ու նորարարություններից։Գործընկերության շրջանակում նախատեսվում է մեկտեղել Ինեկոբանկի բազմամյա փորձը եւ Salesforce-ի նորագույն տեխնոլոգիական լուծումները՝ բարձրացնելու հաճախորդների սպասարկման որակը, տվյալների վերլուծության արդյունավետությունը, բիզնես գործընթացների ավտոմատացման ծավալները եւ շատ ավելին»,- ասվում է հաղորդագրությունում։«Ոլորտի համաշխարհային առաջատար Salesforce-ի հետ այս գործընկերությունը եւս մեկ կարեւոր քայլ է մեր տեխնոլոգիական ճանապարհային քարտեզում։ Այն միտված է Հայաստանում հաճախորդների հետ հարաբերություններում նոր չափանիշներ սահմանելուն եւ միջազգային լավագույն փորձը տեղայնացնելուն։Սա նաեւ Ինեկոբանկի հանձնառությունն է կառուցել ֆինանսական միջավայր, որտեղ տեխնոլոգիաները ծառայում են մարդկանց եւ բիզնեսների զարգացմանը։ Մենք հավատում ենք, որ հաջողության բանալին ոչ միայն նորարարական գործիքներն են, այլեւ՝ դրանց ներդրման ճիշտ մշակույթը՝ հիմնված վստահության, պատասխանատվության եւ հաճախորդակենտրոն մտածողության վրա», - նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։«Ինեկոբանկի հետ մեր համագործակցությունը կարեւոր քայլ է ֆինանսական ոլորտում տեխնոլոգիական առաջընթացը խթանելու ուղղությամբ։ Ինեկոբանկի նորարարական մտածողությունն ու տեխնոլոգիական ներուժը ամուր հիմք են ձեւավորում հուսալի գործընկերության համար եւ հնարավորություն են տալիս արդյունավետ կերպով կիրառել Salesforce-ի լավագույն միջազգային փորձը։ Մենք միասին կարող ենք ձեւավորել իրական փոփոխություններ՝ տեխնոլոգիաների միջոցով եւ շարունակական կատարելագործմանն ուղղված մեր ընդհանուր հանձնառությամբ», - ասել է Salesforce-ի Արեւելյան Եվրոպայի եւ Անդրկովկասի տարածաշրջանի փոխնախագահ Հրվոյե Սուպիչը։ Digitec Expo-ի շրջանակում անցկացվող Digiconf 2025-ի ընթացքում Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը եւ Salesforce-ի Արեւելյան Եվրոպայի եւ Անդրկովկասի տարածաշրջանի փոխնախագահ Հրվոյե Սուպիչը հանդես են եկել համատեղ քննարկմամբ (Fireside Chat), ներկայացրել իրենց մոտեցումները հա

Ինեկոբանկի հետ նոր համագործակցությամբ համաշխարհային ճանաչում...

ճախորդակենտրոն տեխնոլոգիական լուծումների, տվյալների ավտոմատացման, վստահության եւ համապատասխանության արդյունավետ կառավարման վերաբերյալ, ինչպես նաեւ անդրադարձել են նորարարությունների ազդեցությանը Հայաստանի ֆինանսական եւ տեխնոլոգիական ոլորտներում։ Նշվում է, որ Ինեկոբանկի հետ համագործակցության առթիվ Salesforce-ի պատվիրակության այցի ընթացքում անցկացվել են բարձրաստիճան հանդիպումներ՝ ՀՀ կենտրոնական բանկի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ առաջատար ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քննարկել են թվային փոխակերպման եւ նորարարությունների զարգացման հեռանկարները Հայաստանում։ Digiconf-ի ընթացքում որպես բանախոսներ հանդես են եկել նաեւ Ինեկոբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Արսեն Բաբայանը եւ Ռիսկերի դեպարտամենտի տնօրեն Սուրեն Փախչանյանը՝ կիսվելով թվայնացման, ֆինանսների ու տեխնոլոգիաների շուրջ իրենց մասնագիտական ելույթներով եւ բանկային ոլորտի զարգացման նոր միտումներով։ Որպես Digitec-ի մշտական գործընկեր, Ինեկոբանկը նաեւ տարվա կարեւորագույն տեխնոլոգիական միջոցառման էքսպոյի մի մասն է․ այցելուները երեք օրվա ընթացքում հնարավորություն ունեն ծանոթանալու բանկի նորարարական պրոդուկտներին եւ լուծումներին, ինչպես նաեւ օգտվելու հաճելի անակնկալներից։Digitec էքսպոյի օրերին իրականացվում է նաեւ DZEN աուդիովիզուալ փառատոնը, որի գլխավոր հովանավորը Ինեկոբանկն է։ Այցելուներին երեք օր անդադար սպասվում են երաժշտություն ու ցուցահանդեսներ տարբեր վայրերում՝ հարյուրից ավելի արտիստների մասնակցությամբ, ամբողջովին անվճար։Ինեկոբանկի մասին Ինեկոբանկը տարածաշրջանի առաջատար բանկերից է, որն առաջարկում է համապարփակ բանկային ծառայություններ՝ ուղղված յուրաքանչյուր անհատի եւ բիզնեսի ֆինանսական կարիքներին ու հետաքրքրություններին։ Իր գործունեության շուրջ 30 տարվա ընթացքում Ինեկոբանկը մշակել է բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներ եւ նորարարական պրոդուկտներ՝ ներդնելով ֆինանսական ծառայությունների բոլորովին նոր մշակույթ Հայաստանում: Salesforce-ի մասին Salesforce-ը հանդիսանում է համաշխարհային առաջատարներից մեկը (CRM) եւ բիզնես ավտոմատացման ոլորտում: Ընկերության շուկայական կապիտալիզացիան 2025 թ․ սեպտեմբերի դրությամբ կազմում է մոտ 231,7 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը նրան դասում է աշխարհի 61-րդ ամենամեծ ընկերությունների շարքը (CompaniesMarketCap)։ Salesforce-ը նաեւ 8-րդ ամենամեծ ծրագրային ապահովում իրականացնող (software) ընկերությունն է աշխարհում շուկայական կապիտալիզացիայի չափով, իսկ PwC-ի Global Top 100 վարկանիշում ընդգրկված է որպես 41-րդ ամենաարժեքավոր ընկերությունը ՏՏ ոլորտում։

Ինեկոբանկի հետ նոր համագործակցությամբ համաշխարհային ճանաչում...



ԼՐԱՀՈՍ