Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը՝ Եվրոպայի Մ16 առաջնության հաղթող

Հայաստանի հրաձգության պատանեկան հավաքականի անդամ Դավիթ Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացված Եվրոպայի Մ16 տարեկանների առաջնությունում: Խաչատրյանը, հանդես գալով 10մ օդամղիչ հրացան մրցաձևում, հաղթողի կոչմանն արժանացել է 414,7 միավորով: Այս տարիքային խմբում Խաչատրյանը գերազանցել է նաև Եվրոպայի ռեկորդը։ Մ16 տարեկանների պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արտակ Սիմոնյանը զբաղեցրել է 13-րդ տեղը: Մ18 տարեկանների պայքարում Հայկ Սարգսյանը գրավել է 9-րդ, ի

սկ Արմեն Գևորգյանը՝ 25-րդ հորիզոնականը: Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել հավաքականի ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի և մարզիչ Նորա Նիկողոսյանի գլխավորությամբ։



ԼՐԱՀՈՍ

ՏՏ և Գիտություն