Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանն այսօր այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա: Այցի ընթացքում գեներալ Անիլ Չաուհանին ներկայացվել են ակադեմիայի կառուցվածքը, կրթական ծրագրերը, կուրսանտների մասնագիտական պատրաստման առանձնահատկություններ

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն այցելել է...

ը։ Ռազմական ակադեմիայում Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ Անիլ Չաուհանը մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիայի և հեռավար ուսուցման կենտրոնի բացման արարողությանը։ Այնուհետև գեներալ Անիլ Չաուհանն այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, հանդիպել

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն այցելել է...

համալսարանի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ծանոթացել համալսարանի գործունեության հիմնական ուղղություններին, հանդես եկել դասախոսությամբ։



ԼՐԱՀՈՍ