100 տարին լրացած բոլոր թոշակառուները կստանան 1մլն դրամ՝ անկախ բնակության վայրից .Iravaban.net

Կառավարությունը այսօր կայացած նիստում, չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունեց համապատասխան որոշումը, որի համաձայն՝  100 տարին լրացած բոլոր թոշակառուները կստանան 1 մլն դրամ՝ անկախ նրանց բնակության վայրից։ Iravaban.net-ը ներկայացնում է որոշման նախագիծը; Գործող իրավակարգավումների շրջանակներում 100 տարեկանը լրանալու կապակցությամբ գնահատանքի որևէ վերաբերմունք կենսաթոշակառուին կամ նպաստառուին չի ցուցաբերվում։ Այս առումով հարկ է նկատի ունենալ, որ Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում հաշվառված և 100 տարին լրացած բոլոր տարեցներին տրամադրվել է 1,000,000 դրամ աջակցություն՝ որպես շնորհակալություն նրանց ողջ կյանքի ընթացքում ընտանիքին, հայրենիքին, աշխատանքին, հանրությանը նվիրվածության և հանրության մեջ թողած արժեքավոր ներդրման համար։ Այս տեսակետ

ից, մայրաքաղաքում չհաշվառված, սակայն 100 տարին լրացած կենսաթոշակառուները և նպաստառուները դուրս են մնացել նախաձեռնությունից՝ ստեղծելով անհավասարություն և անարդարության զգացողություն։ Հաշվի առնելով այս անձանց ունեցած վաստակը՝ պետությունը պարտավոր է ցուցաբերել համահավասար վերաբերմունք՝ անկախ բնակության վայրից։ Սա նաև սոցիալական արդարության և արժանապատվության սկզբունքների իրագործում է։ Ըստ այդմ, այդ նպատակով 100 տարին լրացած անձանց ավագ սերնդի հարգարժան քաղաքացիներին հավասար մոտեցում ցուցաբերելու նպատակով մշակվել է ներկայացված նախագիծը։ Առկա խնդրի առաջարկվող լուծումը Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Որոշման ընդունման արդյունքում՝ Բացի դրանից, ներկայացվող նախաձեռնությունն ուղղված է սոցիալական ներառվածության բարձրացմանը, արժանապատիվ ծերության ապահովմանը և հասարակական համախմբվածության ամրապնդմանը։ Նախաձեռնությունը նաև խորհրդանշական ուղերձ է երիտասարդ սերունդներին, որ պետությունը բարձր է գնահատում իր ավագ սերնդին՝ պետությանը, ընտանիքին, հանրությանը, աշխատանքին նվիրումով երկար  ապրած կյանքը պատշաճ արժևորվում է։



ԼՐԱՀՈՍ

ՏՏ և Գիտություն