🎥 Արտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել
Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ հունվարի 28-ին Արևշատ գյուղի 45-ամյա և Նշավան գյուղի 37-ամյա երկու բնակիչ Արևշատ գյուղի հարակից դաշտում շնամարտ են կազմակերպել։Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 45-ամյա տղամարդը հրավիրվել է Արտաշատի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը։Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։Հիշեցնենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքն, այդ թվում՝ կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը քրեորեն պատժելի արարք է։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավոր
ությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: