Իրազեկում. կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը

Երևանում կայանալիք պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգութունն ապահովելու նպատակով՝ փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն, կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմե

րուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ: Նույն ժամերին կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Դեմիրճյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նույն ժամերին չի գործի նաև Երևանի Մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանը: Հարգելի՛ քաղաքացիներ, պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը և ըմբռնումը:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ