Արեգ Վաթյանը՝ Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականի գլխավոր մարզիչ .armsport.am

Արեգ Վաթյանը նշանակվել է Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ՝ նախապատրաստվելու 2025 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը։ Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:
Վաթյանը փորձառու մասնագետ է, որը հաջողությամբ աշխատել է տարբեր տարիքային խմբերի հավաքականների հետ։ 2017 թվականին Վաթյանը գլխավորել է Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը, որը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն։
2022 թվականին նրա ղեկավարությամբ աղջիկների նույն տարիքային հավաքականը նվաճել է Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոնի տիտղոսը։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։