World Tourism Awards 2025. Green Rock-ը ճանաչվել է «Լավագույն կայուն զբոսաշրջային նախագիծ» անվանակարգի հաղթող .banks.am

Գրին Ռոք ընկերությունը ճանաչվել է «Լավագույն կայուն զբոսաշրջային նախագիծ» անվանակարգի հաղթող՝ Համաշխարհային զբոսաշրջության մրցանակաբաշխության (World Tourism Awards 2025) շրջանակում, որը կայացել է Բելգիայի Գեղարվեստի թագավորական թանգարանների համալիրում՝ Գլոբալ զբոսաշրջության համաժողովի տարեկան հանդիպման ընթացքում։World Tourism Awards-ը անդրադառնում է զբոսաշրջության, հյուրընկալության եւ ճանապարհորդության ոլորտների լավագույն նախաձեռնություններին՝ կարեւորելով  նորարարությունը, նախագծի ունեցած ազդեցությունն ու  կայուն զարգացումը։ Այս տարի  մրցանակաբաշխությանը  մասնակցել են պետությունների ղեկավարներ, նախարարներ, առաջատար հյուրանոցային եւ ավիացիոն ընկերությունների առաջին դեմքեր, ինչպես նաեւ կայունության զարգացման ոլորտի փորձագետներ՝ միասին ծանոթանալու այն նախաձեռնություններին, որոնք ձեւավորում են զբոսաշրջության ապագան ամբողջ աշխարհում։Մրցանակակիր նախագիծ` Դիլիջանի Բազմաֆունկցիոնալ համալիրGreen Rock-ի կողմից ներկայացված եւ հաղթող ճանաչված Բազմաֆունկցիոնալ համալիր նախաձեռնությունը «քաղաք քաղաքի մեջ» ձեւաչափով մշակված էկոհամակարգ է Դիլիջանում։ Նախագիծը միավորում է հյուրընկալությունը, մշակույթը, գաստրոնոմիան, մանրածախ առեւտուրը եւ հանրային տարածքները՝ դառնալով կենտրոն քաղաքի բնակիչների եւ այցելուների համար։ Նախագծի սրտում են գտնվում 210 սենյականոց հյուրանոցն ու 600 տեղանոց երաժշտական սրահը, ինչպես նաեւ սրճարաններ, զբոսայգու տարածքներ, կինոթատրոններ, coworking, առողջության ու մանրածախ առեւտրի տարածքներ։ Նախագիծը նպատակ ունի դիվերսիֆիկացնել զբոսաշրջությունը՝ հավասարակշռելով  սեզոնային հոսքերը, ստեղծել երկարաժամկետ աշխատատեղեր եւ ամրապնդել Դիլիջանի դիրքը որպես մշակութային եւ զբոսաշրջային կենտրոն՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում։ «Այս մրցանակը մեր առաքելության կարեւոր գնահատականն է՝ կառուցելու ժամանակակից եւ կայուն տուրիզմի էկոհամակարգ Դիլիջանում՝ հարգելով բնությունը եւ հզորացնելով տեղական համայնքները։ Սկզբից եւեթ մենք կենտրոնացել ենք երկարաժամկետ կայունության վրա՝ ներդնելով կայուն զարգացման գործելակերպեր մեր գործունեության բոլոր ոլորտներում եւ հետեւելով EDGE սերտիֆիկացիայի նման համաշխարհային չափանիշներին։ Միեւնույն ժամանակ, այս նախագիծը դառնում է Դիլիջանի զարգացման խթան՝ ստեղծելով ավելի քան 800 նոր աշխատատեղ, բարձրացնելով որակի եւ կայունության չափանիշների մակարդակը ու նպաստելով քաղաքի լայն տնտեսական ու սոցիալական աճին»,- նշել է Green Rock-ի գործադիր տնօրեն Կատարինա Դանեկինան:  «Green Rock հիմնադրամն աջակցում է Դիլիջանի Բազմաֆունկցիոնալ համալիրի զարգացմանը՝ ստեղծելով հնարավորություններ համայնքի համար, խթանելով մշակույթը եւ բացելով նոր մասնագիտական ուղիներ։ Մեր կարեւորագույն նախաձեռնություններից մեկը Ապիցիուս հյուրընկալության միջազգային դպրոցի (Ֆլորենցիա,

World Tourism Awards 2025. Green Rock-ը ճանաչվել է «Լավագույ...

Իտալիա) հետ համագործակցությունն է, որի արդյունքում հիմնվել է Apicius Armenia-ն՝ տարածաշրջանում առաջին միջազգային հյուրընկալության դպրոցը։ Green Rock-ը տրամադրել է 10 ամբողջական կրթաթոշակ Դիլիջանի երիտասարդների համար, որպեսզի նրանք ստանան համաշխարհային մակարդակի կրթություն եւ անմիջապես միանան մեր զարգացող էկոհամակարգին՝ հյուրանոցներում, ռեստորաններում եւ մշակութային կենտրոններում»,- ասել է Green Rock հիմնադրամի տնօրեն Եկատերինա Բրեդիխինան:Գլոբալ զբոսաշրջության ֆորումի եւ մրցանակաբաշխության մասինԳլոբալ զբոսաշրջության ֆորումը միջազգային հարթակ է, որը միավորում է որոշում կայացնողների, նորարարների եւ զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտի առանցքային մասնագետների։ Նրա տարեկան համաժողովը համարվում է ոլորտի ամենանշանակալի միջոցառումներից մեկը՝ համատեղելով ռազմավարական քննարկումները եւ Համաշխարհային զբոսաշրջության մրցանակաբաշխությունը (World Tourism Awards – Best 100), որը ներկայացնում է աշխարհով մեկ ընտրված ամենաազդեցիկ եւ ձեւափոխող զբոսաշրջային նախագծերը։Green Rock-ի մասինGreen Rock-ը զարգացմանն ուղղված ընկերություն է, որը նպատակ ունի Դիլիջանը ձեւավորել որպես մշակույթի, զբոսաշրջության եւ կայուն աճի դինամիկ կենտրոն։ Ընկերությունը համադրում է հյուրընկալությունը, կրթությունը, արվեստը եւ կանաչ տեխնոլոգիաները՝ նպաստելով տեղական տնտեսական զարգացմանը եւ ստեղծելով արժեքավոր հնարավորություններ համայնքի եւ այցելուների համար։Green Rock հիմնադրամն ընկերության սոցիալական ազդեցության հարթակն է։ Այն իրականացնում է ոչ առեւտրային ծրագրեր, արվեստի եւ մշակույթի, համայնքային եւ կայուն զարգացման ոլորտներում՝ ապահովելով համայնքների համար երկարաժամկետ արժեք եւ խթանելով ռազմավարական նախաձեռնությունների կայուն եւ ներառական զարգացումը։

World Tourism Awards 2025. Green Rock-ը ճանաչվել է «Լավագույ...



ԼՐԱՀՈՍ