Մեկնարկում է «ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթը: Մրցույթի նպատակներն են` Մրցույթին կարող են մասնակցել քաղաքային բնակավայր ունեցող համայնքները կամ դրանց կազմում ներառված առանձին քաղաքային բնակավայրերը։ Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված և երիտասարդական մայրաքաղաք հռչակված քաղաքը կհամարվի 2027 թվականին կազմակերպվող երիտասարդական միջոցառումների և նախաձեռնությունների իրականացման հիմնական վայր։ Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝ Հայտը ԿԳՄՍ նախարարություն է ներկայացվում համայնքապետարանի կողմից՝ համայնքում երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող առնվազն երկու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Հայտը պետք է բաղկացած լինի հետևյալ փաստաթղթերից՝ Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվում են հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ։
Հայտերը պետք է ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին հասցեագրված գրությամբ՝ secretariat@escs.am էլ. փոստի միջոցով: Նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։ Կից ներկայացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 08.08.2023թ. 1415-Ա/2 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի իրականացման կանոնակարգը և փորձագիտական գնահատման չափանիշները։ Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 643 հեռախոսահամարով: