Լոռու մարզի քրեական ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրանյութ պահելու դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյուլագարակ գյուղի 38-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում և պահում թմրամիջոց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 8-ին նա Վանաձոր քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն։Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Գյուլագարակի Կենտրոնական փողոցում գտնվող նրա տան բակում հայտնաբերվել են կանեփի 27 թուփ և 2,52 գրամ կանեփանման չորացված-մանրացված զանգված։38-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է
նախաքննական մարմին։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:Կատարվում է նախաքննություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: