Շիրակի պարեկները 31-ամյա երիտասարդի մոտ մարիխուանա են հայտնաբերել

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին դասակի ծառայողները հոկտեմբերի 6-ին Շիրակացու փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մուշի բաժին են ներկայացրել Ախուրյան գյուղի 31-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան 22 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։Երիտասարդը հայտնել է, որ փաթեթում մարիխուանա է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից:31-ամյա ախուրյանցին և կազմված փաստաթղթերը ներկայացվել ե
ն նախաքննական մարմին։