🎥 Քրեական ոստիկանները ձերբակալեցին թմրամիջոցների իրացման փորձի և մաքսանենգության հանցակցության մեղադրանքով հետախուզվողին

Հետախուզվողի վերաբերյալ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացած օպերատիվ տվյալներն իրացվեցին Երևան քաղաքի և Սյունիքի մարզի քրեական ոստիկանների հետ:Հոկտեմբերի 3-ին` ժամը 17-ին, մայրաքաղաքի Հակոբ Հակոբյան փողոցում հայտնաբերվեց և Երևանի վարչություն տեղափոխվեց Աղբյուր Սերոբի փողոցի բնակիչ 33
-ամյա տղամարդ, որը սեպտեմբերի 1-ից Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման փորձի և թմրամիջոցների մաքսանենգության հանցակցության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: