Ոչ որակյալ ինտերնետ ծառայությունների մատուցման դեպքում բաժանորդները կստանան փոխհատուցում. 2026 թ. հուլիսի 1-ից նոր կարգ կգործի .Iravaban.net

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից հանրային քննարկման դրված որոշման նախագիծը, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվում 2008 թվականի «Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման սակագների և պայմանների հրապարակման կարգը» հաստատող որոշման մեջ: Ներկայումս գործող կարգով հստակ սահմանված չեն՝ Նոր կարգավորմամբ սահմանվում է, որ օպերատորները պարտավոր են փոխհատուցում տրամադրել հետևյալ դեպքերում. Փոխհատուցման չափը. Օպերատորը ծառայության մատուցման վճար չի գանձում առնվազն ծառայության ընդհատման կամ որակի անկման ժամանակահատվածի համար: Իսկ եթե վճարը գանձվել է նախապես, այն փոխհատուցվում է առնվազն նշված ժամանակահատվածի համար հաշվարկված գումարի չափով: Դիմելու կարգը. Բաժանորդը պետք է ներկայացնի դիմում մինչև վճարման համար սահմանված ժամկետի ավարտը կամ մինչև հաշվարկային ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը: Դիմումը պետք է պարունակի մատուցված ծառայության՝ պայմանագրին չհամապատասխանելո

ւ մասին հիմնավոր տեղեկություններ: Նախագծով սահմանվում են հստակ պահանջներ ինտերնետի արագության վերաբերյալ. Ամրակցված կապի դեպքում՝ Շարժական կապի դեպքում՝ Նոր կարգով օպերատորները պարտավոր են մանրամասն տեղեկատվություն տրամադրել՝ Որոշման նախագիծը պարտավորեցնում է օպերատորներին վարել ցանցերի խափանումների կամ անսարքությունների վերաբերյալ տվյալների ռեգիստր՝ յուրաքանչյուր խափանման դեպքը գրանցելով: Օպերատորները պարտավոր են այդ տվյալները պահպանել 1 տարի ժամկետով՝ ՀԾԿՀ-ի պահանջի դեպքում ներկայացնելու նպատակով: Ըստ նախագծի, օպերատորները պետք է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը իրենց պայմանագրերը համապատասխանեցնեն նոր պահանջներին: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, սակայն հիմնական դրույթները կգործեն 2026 թվականի հուլիսի 1-ից: Նոր կարգի ընդունմամբ սպառողները կկարողանան՝ Նախագիծն ուղղված է Եվրոպական միության հետ կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԳՀՄ/CEPA) ամրագրված պարտ

ավորություններին համապատասխանեցմանը, մասնավորապես՝ «Բաց ինտերնետ հասանելիության ապահովման թափանցիկության միջոցառումներ» կարգավորումներին:  



ԼՐԱՀՈՍ