Հայ ծանրորդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում այսօր մեկնարկում է ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը՝ Հոկտեմբերի 3՝ ժամը` 21:30, 60 կգ` Գառնիկ Չոլակյան Հոկտեմբեր 5՝ Ժամը` 21:30, 71 կգ` Գոռ Սահակյան Հոկտեմբերի 7՝ Ժամը` 19:00, 88 կգ` Սուրեն Գրիգորյան Հոկտեմբերի 8՝ Ժամը` 19:00, 77 կգ` Աննա Ամրոյան (B խումբ) Հոկտեմբերի 10՝ Ժամը` 21:30. 110 կգ. Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան Հոկտեմբերի 11՝ Ժամը` 18:00. +110 կգ, Վարազդ
ատ Լալայան Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ մարզիչը` Հակոբ Փիլոսյանը: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանն է, իսկ մարզիչը` Տարոն Թովմասյանը: Աշխարհի առաջնությանն ավելի քան 400 մարզիկ–մարզուհի է հայտագրվել: Նրանց թվում են Օլիմպիական խաղերի, աշխարհի և մայրցամաքային առաջնությունների բազմաթիվ չեմպիոններ ու մրցանակակիրներ
: