ՀՀ ԱԺ պատվիրակությունն այցելել է Անդորրայի Իշխանապետության խորհրդարան
Աշխատանքային այցով Անդորրայի Իշխանապետությունում գտնվող ՀՀ ԱԺ պատվիրակությունն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ այցելել է երկրի խորհրդարան: Օրենսդիր մարմնում Հայաստանի պատվիրակությանը դիմավորել է Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգը: Տեղի է ունեցել զրույց-շրջայց Անդորրայի խորհրդարանում, որտեղ հայ խորհրդարանականները ծանոթացել են տեղական օրենսդրական փորձին: Շրջայցին հաջորդել է ՀՀ ԱԺ պատվիրակության հանդիպումն Անդորրայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Քննարկումների առանցքում են եղել եր
կկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ հիմնական շեշտը դնելով միջխորհրդարանական կապերի ընդլայնման նոր ուղիների ներդրման վրա: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագրին ու հաստատված խաղաղության գործընթացին, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրության այլ հարցերի: