ԱրարատԲանկի հովանավորությամբ շախմատի միջազգային մրցաշարը շարունակվում է .banks.am

ԱրարատԲանկի աջակցությամբ Ծաղկաձորում անցկացվող «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը տարվա ամենանշանավոր շախմատային իրադարձություններից է։ Մրցաշարը, որին մասնակցում է ավելի քան 10 երկրի 76 շախմատիստ, կազմակերպել են Հայաստանի շախմատի ակադեմիան եւ Շախմատի ակադեմիայի ակումբը։ Տարիներ շարունակ գործող «Ծաղկաձոր Օփեն»-ը նպաստում է շախմատային ոլորտում գիտելիքների եւ հմտությունների փոխանակմանը, ինչպես նաեւ միջանձնային եւ միջմշակութային կապերի հաստատմանը։ Մրցաշարի շրջանակում փորձառու մարզիչների կողմից անցկացվում են դ
ասընթացներ, ինչպես նաեւ համաժամանակյա խաղ Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, միջազգային գրոսմայստեր Շանթ Սարգսյանի մասնակցությամբ։ ««Ծաղկաձոր Օփեն»-ը ոչ միայն մրցակցային միջոցառում է, այլեւ՝ շախմատի իսկական տոն, որը մեկտեղում է տարբեր ազգերի եւ սերունդների ներկայացուցիչներին։ ԱրարատԲանկը, կարեւորելով կրթության եւ այս ինտելեկտուալ խաղի զարգացումը, իր նպաստն է բերել շախմատի մշակույթի տարածմանը։ Մրցաշարը ոչ միայն բարձրակարգ սպորտային միջոցառում է, այլեւ՝ հարթակ երիտասարդների համար՝ շախմատային մտածողության զարգացման, փորձի փոխանակման եւ նոր հնարավորությունների բացահայտման համար»,- ասվում է ԱրարատԲանկի հաղորդագրությունում:ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: