Նոր հուշագիր՝ խթանելու հայ-հունական բանկային համագործակցությունը .banks.am

ՀԲՄ նախաձեռնությամբ «Բանկային համակարգի ապագան․ նորարարությունների կայուն զարգացում եւ հեռանկարներ» խորագրի ներքո կայացած միջազգային բանկային ֆորումի շրջանակում ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի բանկերի Միության (ՀԲՄ) եւ Հունական բանկերի ասոցիացիայի միջեւ։ Հուշագիրը ստորագրել են ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը եւ Հունաստանի բանկերի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Խարուլա Ապալագակին։ Ստորագրված հուշագրի նպատակն է խորացնել համագործակցությունը երկու երկրների բանկային ասոցիացիաների միջեւ՝ միտված կայ

Նոր հուշագիր՝ խթանելու հայ-հունական բանկային համագործակցությ...

ուն ֆինանսական համակարգի ձեւավորմանը եւ տնտեսական զարգացման խթանմանը։ Երկկողմ հուշագիրը կնպաստի կողմերի միջեւ փորձի եւ հնարավորությունների փոխանակմանը, կրթական ծրագրերի համատեղ անցկացմանը եւ վերապատրաստման ուղղություններով աշխատանքների իրականացմանը։ ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանի փոխանցմամբ՝ հուշագիրը կարեւոր քայլ է Հայաստանի բանկային համակարգի միջազգային կապերի ընդլայնման եւ տարածաշրջանային համագործակցության խորացման գործում։

Նոր հուշագիր՝ խթանելու հայ-հունական բանկային համագործակցությ...



ԼՐԱՀՈՍ