🎥 Համայնքային ոստիկանները Երևանում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել են
Սեպտեմբերի 11-ին ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տվեց մի օտարերկրացի․ մայրաքաղաքի Իսահակյան փողոցում մի երիտասարդ վիճաբանել է իր հետ և հայհոյանքներ հնչեցրել։Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Համայնքային ոստիկանության Կենտրոնական և Դիլիջանի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Դիլիջան քաղաքի 32-ամյա մի բնակիչ։Սեպտեմբերի 16-ին երիտասարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։Հանգամանքն
երը պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: