Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Սեբաստիան Լըկորնյուին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Սեբաստիան Լըկորնյուին։ «Ջերմորեն շնորհավորում եմ Սեբաստիան Լըկորնյուին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնին նշանակվելո
ւ կապակցությամբ։ Հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը մեր գերազանց համագործակցության և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում նրա նշանակալի գործունեության համար՝ ի նպաստ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության ու ռազմավարակ
ան գործընկերության խորացման»։