Ովքե՞ր կարող են օգտվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից .Iravaban.net

ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի N 968-Լ որոշմամբ հաստատվել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2024-2026 թվականների պետական աջակցության ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակներն ու խնդիրներն են՝ Ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ երկու բաղադրիչների ձևով՝ Ծրագրի իմաստով շահառուն երեխայի ծնողն է` Ծնողը հանդիսանում է շահառու, եթե ինքը և երեխան (երեխաները) նույնականացվել են բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա։ Եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա ծնողը հանդիսանում է շահառու, եթե երեխային տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։ Մարզում հիփոթեքի աջակցությունը տրամադրվում է՝ Անձը, որպես շահառու, Մարզում հիփոթեքի աջակցությունից կարող է օգտվել մեկ անգամ՝ մեկ հիփոթեքային վարկի շրջանակում՝ անկախ բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից օգտվելու հանգամանքից։  Մարզում հիփոթեքի աջակցության հիմնական պայմաններն են՝ Հիփոթեքի աջակցության չափը կազմում է՝ Հիփոթեքի մարման աջակցության ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկ (այդ թվում՝ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ) մարող շահառուն երեխա ունենալու դեպքում ստա

նում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։ Շահառուն իրավունք ունի օգտվել Հիփոթեքի մարման աջակցությունից՝ անկախ բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից օգտվելու հանգամանքից։ Հիփոթեքի մարման աջակցության հիմնական պայմաններն են՝ Հիփոթեքի մարման աջակցության չափը կազմում է դիմելու օրվա դրությամբ՝ Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։ Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի



ԼՐԱՀՈՍ