Մարզական փառատոն՝  հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց մարզական փառատոնը, որին մասնակցել է շուրջ 170 մարզիկ։ Փառատոնի շրջանակում անցկացվել են մրցումներ 8 մարզաձևերից՝ անվասայլակով հոկեյ, անվասայլակով բասկետբոլ, սեղանի թեն

իս, շախմատ, պարածանրամարտ, պարաաթլետիկա՝ երեք մրցաձևով, բոչիա, շոու դաուն: Մրցումները տեղի են ունեցել ՕՀՄ քոլեջում, Արտաշատի քաղաքային ստադիոնում և Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոցում։ Փառատոնը նպատակ ունի խթանել ներառական սպորտը և հավասար հնարավորությունների ապահովումը բոլորի համար՝ ընդգծելով, որ սպորտը հաղթահարում է սահմանները և միավո

րում է մարդկանց։  



ԼՐԱՀՈՍ