Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է  չինական ընկերության ներկայացուցիչներին

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է  «Յուննան շինարարական և ներդրումային հոլդինգային խումբ» ընկերության ներկայացուցիչներին:  Հանդիպման ընթացքում հյուրերին են ներկայացվել Երևանում իրականացվող քաղաքաշինական ու ներդրումային հետաքրքրություն ներկայացնող կարևոր ծ

րագրերն ու նախագծերը: Չինական ընկերությունը հետաքրքրված է ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու հնարավորությամբ:  Արմեն Փամբուխչյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է միջազգայնորեն մրցունակ ընկերությունների ներգրավումը քաղաքաշինական ծրագրերին և ընդգծել, որ քաղաքն իր լիազորությո

ւնների շրջանակներում բաց և պատրաստակամ է համագործակցության համար:



ԼՐԱՀՈՍ