Կնոջ տան խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամին. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության բացահայտումը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ հերթական տեղեկությունն իրացվեց օգոստոսի 28-ին: Ժամը 19.30-ին, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Եկմալյան փողոցում ձերբակալվեց և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին տեղափոխվեց նույն փողոցի բնակիչ 40-ամյա մի կին:Նույն օրը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, և կնոջ բնակության վայրում համատեղ կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց երեք փաթեթ` ընդհանուր մոտ 16 գրամ մեթամֆետամինով:Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:40-ամյա կինը կալանավորվել է: Նախաքննությամբ հանգա
մանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: