Գործարկվել է Ակբա բանկի 66-րդ մասնաճյուղը .banks.am

Ակբա բանկը գործարկել է 66-րդ՝ «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղն աշխատում է երկուշաբթիից կիրակի՝ ժամը 09:00-ից մինչեւ 24:00-ն  (հաշվարկադրամարկղային սպասարկում՝ 09:00-21:15): եւ  տեսակի քարտերով «Հոմպլեքս Հիպեր Մոլի» տարածքում գործող  «Հոմպլեքս» եւ IKEA վաճառասրահներում  վճարում կատարելու դեպքում տրամադրվե

լու է կրկնակի , իսկ  քարտով վճարում կատարելու դեպքում՝ 2% Cashback։ Իսկ մասնաճյուղի առաջին 100 նոր ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր կակտիվացնեն  հավելվածը, կպատվիրեն եւ կակտիվացնեն  կամ թվային քարտերից որեւէ մեկը, կստանան 5000 ՀՀ դրամ բոնուս։ ։«Ակբան շարունակում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը՝ ապահովելով առավել սերտ կապ հաճախորդների եւ գործընկերների հետ։ Նորաբաց «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղի գործարկմամբ Հայաստանում գործող մեր մասնաճյուղերի թիվը հասավ 66-ի։ Բանկի մասնաճյուղերի լայնածավալ ցանցը հնարավորություն է տալիս հասանելի դարձնել մեր ծառայություններն ամբողջ երկրի տարածքում՝ միաժամանակ նպաստելով տնտեսության զարգացմանը։ Հենց այս սկզբունքով էլ շարունակելու ենք մեր ճանապարհը՝ մշտապես ուղղված առաջընթացին»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։Ակբա բանկի «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղը գործում է «Հոմպլեքս Հիպեր Մոլի» տարածքում (հասցե՝ Պռոշյան գյուղ, Գեւորգ Չաուշի փող., 1

/47 շենք)։ Մանրամասները սկզնաղբյուր կայքում։



ԼՐԱՀՈՍ