Ապարանում առաջին անգամ անցկացվել է «Արագածի շուրջը» սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ապարանի համայնքապետարանի և Հայաստանի հեծանվորդների ֆեդերացիայի նախաձեռնությամբ Ապարանում առաջին անգամ անցկացվել է «Արագածի շուրջը» (TOUR DE ARAGATS 2025) սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնությունը։ Շուրջ 160 կմ երկարությամբ մրցուղին անցել է Արագածոտնի և Շիրակի մարզերի մի շարք համայնքներով։ Առաջնությանը մասնակցել է շուրջ 70 հեծանվորդ, որոնցից 51-ը՝ մրցակցային սկզբունքով: 2025 թվականի առաջնությանը Ապարանի համայնքապետարանը տղամարդկանց և կանանց մրցապայքարի լավագույն 5-յակում տեղ գտած մասնակիցների համար սահմանել է 3 մլն ՀՀ դրամ մրցանակային ֆոնդ: Կանանց և տղամարդկանց պայքարում

Ապարանում առաջին անգամ անցկացվել է «Արագածի շուրջը» սիրողակա...

հաղթող ճանաչված մասնակիցները կստանան 500.000 դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները՝ 400.000, երրորդ տեղը՝ 300.000, 4-րդ տեղը՝ 200.000, իսկ 5-րդ տեղը՝ 100.000 ՀՀ դրամ մրցանակ: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Տղամարդկանց մրցապայքար Կանանց մրցապայքար Առաջնությունը, որը նախատեսվում է անցկացնել ամենամյա ձևաչափով, նպատակ ունի խթանելու սպորտային տուրիզմի զարգացումը Հայաստանում: Կազմակերպիչների դիտարկմամբ՝ մրցաշարը կնպաստի առաջիկա տարիներին Հայաստանը հեծանվասպորտի սիրահարների այցելության մշտական ուղղություն դարձնելուն։ Միջոցառման շրջանակում Ապարանի համայնքապետարանի և Հեծանվորդների ֆեդերացիայի միջև կնքվել է հուշագիր՝ համայնքում հեծանվային սպորտի զարգացման, այլընտրանքային փոխադրամիջոցների տարածման, առողջ ապրելակերպի մասսայականացման, «Արագածի շուրջը» (TOUR DE ARAGATS 2025) ամենամյա սիրողական հեծանվասպորտի

Ապարանում առաջին անգամ անցկացվել է «Արագածի շուրջը» սիրողակա...

միջազգային առաջնության և զբոսաշրջային ծրագրերի կազմակերպման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ:



ԼՐԱՀՈՍ