‹‹Ֆիլհարմոնիկը՝ մարզերում››. 6 համերգ Լոռիում, Շիրակում և Սյունիքում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ շարունակում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Այն իրականացվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ծրագրի նպատակն է մարզերում մշակութային կյանքի ակտիվացումը: Այս եզակի նախաձեռնության շնորհիվ մարզային հանդիսատեսը հնարավորություն ունի ունկնդրելու դասական երաժշտության բարձրաճաշակ կատարումներ: Մարզային հյուրախաղերի ընթացքում նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա աշխարհահռչակ և հայ հանդիսատեսի կողմից սի
րված ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ Ծրագրում ընդգրկված են Ժան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը, Ջուզեպպե Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայի նախերգանքը, Էդուարդ Հարությունյանի «Վալսը» և հատվածներ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից։ Համերգները կանցկացվեն ՀՀ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի մի շարք քաղաքներում։ Նախատեսված է 6 համերգ հետևյալ ժամանակացույցով. Գորիսի և Սիսիանի համերգները կազմակերպվում են «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության աջակցությամբ։