Բասկետբոլ. Կանանց Մ18 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն, տղամարդկանց հավաքականը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի բասկետբոլի կանանց և տղամարդկանց Մ18 տարեկանների հավաքականները արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում: Կանանց հավաքականն Անդորրայում անցկացվող առաջնության եզրափակիչ խաղում 63։60 հաշվով զիջել է Վրաստանի թիմին և արժանացել է արծաթե մեդալներին: Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող է դարձել Սեդա Գաբրիելյանը: Նա գրանցել է դաբլ-դաբլ՝ վաստակելով 26 միավոր և կատարելով 21 ռեբաունդ: Նա նաև 6 արդյունավետ փոխանցում է կատարել: Գաբրիելյանն ընդգրկվել է նաև կանանց Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի լավագույն խաղացողների հնգյակում: Տղամարդկանց Մ18 տարեկանների հավաքականն Ալբանիայում անցկացվող

Բասկետբոլ. Կանանց Մ18 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի փոխչե...

առաջնությունում 81։77 հաշվով առավելության է հասել Անդորրայի թիմի նկատմամբ և դարձել բրոնզե մեդալակիր: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողներ են դարձել Ռաֆայել Մասումյանն ու Սեբաստիան Հացակորզյանը, որոնք դարձել են դաբլ դաբլի հեղինակ: Մասումյանը վաստակել է 18 միավոր և կատարել 13 ռեբաունդ, իսկ Հացակորզյանը վաստակել է 25 միավոր և կատարել 12 ռեբաունդ: Հայաստանի հավաքականի խաղացող Սեբաստիան Հացակորզյանն ընդգրկվել է նաև Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի լավագույն խաղացողների հնգյակում:

Բասկետբոլ. Կանանց Մ18 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի փոխչե...



ԼՐԱՀՈՍ