IDBank. Ի՞նչ անել, երբ արդեն դարձել եք զեղծարարության զոհ .banks.am

Երբ արդեն դարձել եք զեղծարարության զոհ եւ եթե խոսքը բանկային քարտի տվյալների արտահոսքի մասին է, անհրաժեշտ է անմիջապես զանգահարել բանկ ու խնդրել՝ արգելափակել քարտը։ Բացի այդ, կարող եք առցանց բանկինգի միջոցով քարտի ամբողջ գումարը տեղափոխել ձեր հաշվին։ Եթե մեկանգամյա գաղտնաբառը (OTP)-ն տրամադրել եք զեղծարարին կամ մուտքագրել եք կեղծ կայքում եւ հասկացել եք, որ այս պահին ձեր անունով վարկ են ձեւակերպում, կրկին անհապաղ զանգահարում եք բանկ եւ տեղեկացնում իրավիճակի

մասին։ Անգամ, երբ կասկածներ ունեք, ապահովության համար կապվեք բանկի հետ։ Եթե ավելի ուշ եք հասկացել, որ զեղծարարության զոհ եք դարձել եւ ձեր անունով վարկ է ձեւակերպվել, պետք է բանկից վերցնել քաղվածքներն ու դիմել ոստիկանություն։ IDBank-ից կոչ են անում հետեւել անվտանգության բոլոր կանոններին՝ երբեք ոչ ոքի չտրամադրել օնլայն բանկինգի գաղտնաբառը եւ PIN կոդը, քարտի վրայի ամբողջական տվյալները, մեկանգամյա գաղտնաբառը (OTP)։ Անգամ, եթե զանգահարում եւ ներկայանում են, որ բանկից են եւ խնդրում են ձեր անձնական տվյալները, երբեք մի տրամադրեք․ ոչ մի բանկ ձեզնից նման անձնական տվյալներ չի հարցնի։IDBank-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։



ԼՐԱՀՈՍ