Վոլեյբոլի Մ16 ԵԱ. Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումն է անցկացրել

Հայաստանի վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների հավաքականը սկսել է պայքարը Երևանում մեկնարկած Եվրոպայի առաջնությունում: Առաջին խաղում խաղում հայ մարզիկները մրցել են Հունաստանի իրենց հասակակիցների հետ և 0:3 (13:25, 14:25, 22:25) հաշվով պարտություն են կրել։ Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի այսօր՝ մրցելով Ռումինիայի Մ16 տարեկանների թիմի դեմ։ Հանդիպումը կկայանա «Գազպրոմ Արմենիայի» ուսո

Վոլեյբոլի Մ16 ԵԱ. Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումն է ա...

ւմնասպորտային համալիրում և կմեկնարկի ժամը 17:30-ին: Հանդիպման տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց՝ հետևյալ հղումով: Ընդ որում՝ նույն օրվա տոմսով հնարավոր է ներկա լինել տվյալ օրվա բոլոր խաղերին: Առաջնության հանդիպումները կանցկացվեն «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում: Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի հայտացուցակում ընդգրկվել են Արման Դավթյանը, Գոռ Գրիգորյանը, Խաչատուր Խնկոյանը, Դավիթ Մուրադյանը, Ռաֆայել Շախնազարյանը, Արմեն Մանուկյանը, Ալեքս Ասմարյանը, Հ

Վոլեյբոլի Մ16 ԵԱ. Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումն է ա...

ամլետ Վարդանյանը, Տիգրան Հակոբյանը, Հայկ Գաբրիելյանը, Արման Վարդանյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Ավագյանը և Ալեքս Հունանյանը: Վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությանը 16 երկրի շուրջ 500 մարզիկ է մասնակցում Ֆրանսիայից, Լեհաստանից, Իտալիայից, Հունգարիայից, Լատվիայից, Չեխիայից, Թուրքիայից, Բուլղարիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Ավստրիայից, Հունաստանից, Սերբիայից, Սլովենիայից և Ռումինիայից։ Վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունը կանցկացվի հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն