Արթիկի համայնքային ոստիկանների երկու տեղեկությունն էլ հաստատվեց. Փոքր Մանթաշում և Հոռոմում հայտնաբերվեց կանեփի 120 ցողուն

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Փոքր Մանթաշ գյուղի մի բնակիչ աճեցնում է կանեփ:Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, և հուլիսի 9-ին կատարված զննությամբ 46-ամյա տղամարդու բակում հայտնաբերվեց կանեփի 12 ցողուն:Հաջորդ օրը ստացած տեղեկության համաձայն էլ` Հոռոմ գյուղի մի բնակիչ տնամերձ հողամասում աճեցնում էր կանեփ: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Պարզվեց նաև, որ 39-ամյա տղամարդը պատրաստվում է կանեփը քաղել ու տեղափոխել այլ վայր:Այս դեպքում էլ նույն քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 10-ին կատարված զննությամբ 39-ամյա տղամարդու բակում հայտնաբերվեց կանեփի 108 ցողուն:Երկու դեպքով էլ

նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ