Հայկական ազգային փառատոնին կցուցադրվի ԱրարատԲանկի «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարը .banks.am

 ԱրարատԲանկի աջակցությամբ առաջիկա հանգստյան օրերին՝ հուլիսի 19-ին եւ 20-ին Դիանա Աբգարի անվան զբոսայգում (Seasons) տեղի է ունենալու Հայկական ազգային փառատոնը։ Բանկից հայտնել են, որ արդեն երկրորդ անգամ անցկացվող Հայկական ազգային փառատոնի նպատակն է ներկայացնել հայկական մշակույթը, խոսել հայկական արմատների եւ արվեստի մասին։ Որպես միջոցառման թեմա ընտրված են հայոց արքայատոհմերը։ Այցելուները կծանոթանան հայոց պատմության առանձին դրվագներին, արքայատոհմերի ժամանակաշրջանների առանձնահատկություններին։ Փառատոնի շրջանակում ԱրարատԲանկն ունենալու է առանձին տաղավար, որտեղ ցուցադրվելու է բանկի ֆինանսավորմամբ ստեղծված «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարը։ Փաստավավերագրական եռաշարքը ցուցադրվելու է հարմարավետ եւ համապատասխան նստատեղերով կահավորված տաղավարում, հուլիսի 19-ին՝ ժամը 20։00-23։00-ը, իսկ հուլիսի 20-ին՝ ժամը 16։00-19։00-ը, մուտքն ազատ է։ Միջոցառման շրջանակում այցելուներին սպասվում է նաեւ․  Ժամանակակից արվեստի ցուց

ադրություն,Գորգերի լվացման արարողություն՝ Հայկական գորգի ազգային կենտրոնի հետ,Տարազների Fashion Show՝ Տերյան մշակութային կենտրոնի մասնակցությամբ,Համերգային շոու ծրագիր,Հայկական խոհանոցի ներկայացում՝ ավանդական համերով եւ նոր մոտեցումներով,Հայ արտադրողների տաղավարներ: Բացի այդ, փառատոնի ընթացքում անցկացվելու են նաեւ վարպետաց դասեր․ Որդան կարմիրի պատրաստում,Ասեղնագործության տեխնիկա,Ժանյակագործության արվեստ,Խաչքարագործություն,Թղթի վերամշակում եւ ստեղծագործ մոտեցումներ:«ԱրարատԲանկը Հայկական ազգային փառատոնի ֆինանսական գործընկերն է՝ կարեւորելով մշակութային ժառանգության պահպանո

ւմը եւ փոխանցումը նոր սերնդին»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: Մանրամասները սկզնաղբյուր կայքում։



ԼՐԱՀՈՍ