44-ամյա գյումրեցու տան բակում կանեփի բույսեր են հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 44-ամյա տղամարդը Ղուկասյան փողոցում գտնվող իր տան բակում կանեփ է աճեցնում:Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տան բակում հայտնաբերվել է կանեփի 143 ցողուն։Կատարվում է նախաքննություն: ` Ծանուցում. Ենթադր
յալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: