«Հորիզոն» ճամբար․ ԱրարատԲանկի աջակցությամբ՝ դեպի առաջնորդություն եւ ֆինանսական գրագիտություն .banks.am

ԱրարատԲանկն աջակցել է Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաեւ Ջավախքից «Հզոր միտք» ՀԿ-ի «Հորիզոն» ճամբարում հավաքված շուրջ 80 երիտասարդի առաջնորդական հմտությունների զարգացմանն ու մասնագիտական կողմնորոշմանը։ Այս ճամբարում ամառային հանգիստը համատեղվել է ֆինանսական գրագիտության եւ հմտությունների զարգացման միջոցառումներով։ Ճամբարի առօրյան հագեցած էր՝ հանդիպում-սեմինարներ, հմտությունների զարգացման խաղեր, ազգային պարերի ուսուցում, բանավեճեր, արշավներ։Ճամբարականների համար հաճելի անակնկալ էր ԱրարատԲանկի ներկայացուցիչների այցելությունն ու ինտերակտիվ ձեւաչափով կազմակերպված ֆինանսական գրագիտության դասը, որը վարել է ԱրարատԲանկի խորհրդի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի ֆինանսների դասախոս Արա Չալաբյանը։ԱրարատԲանկն՝ Արա Չալաբյանի հետ համագործակցությամբ, «Պարզից պարզ» պոդքաստի շրջանակում իրականացնում է ֆինանսական գրագիտության տեսանյութերի շարք, որն անդրադառնում է հեռախոսային եւ առցանց խարդախություններին, ֆիշինգին եւ սոցիալական ինժեներիային, թվային մոբայլ ծառայությունների ռիսկերին եւ օգուտներին, վարկային պատմության բարելավմանը, խելացի վարկավորմանը, BNPL՝ գնիր հիմա, վճարիր հետո գործիքին ու ֆինանսական գրագիտության այլ կարեւոր թեմաների։Եկամուտներ եւ ծախսեր, ի՞նչ է փողը՝ նպատա՞կ, թե՞ միջոց, ինչպես կառավարել բյուջեն եւ այլ հետաքրքիր թեմաներ են ներկայացվել երիտասարդներին՝ լսելով նաեւ նրանց մտքերն ու հարցադրումները։«Բավականին աշխույժ, կենդանի զրույց ունեցանք ֆինանսական կրթության մասին։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ երեխաները մեր ապագան են, հասարակության անդամները, որոնց ֆինանսական կրթությունը եւ գիտակցությունը, ի վերջո, տրանսֆորմացվելու են պատասխանատվության վրա։ Շատ կարեւոր է, որ նրանք մտածեն թե՛ լավ վաստակելու, թե՛ այդ գումարները բարեկեցության համար ծախսելու, թե՛ խնայելու եւ ներդնելու մասին։ Զարգացած երկրներում շատ բարձր է խնայողության մակարդակը, ինչը կարեւոր է պետության համար, քանի որ այն «աշխատում է» երկրի տնտեսության զարգացման համար»,- նշել է Արա Չալաբյանը։Ճամբարական 15-ամյա Դավիթ Աբրահամյանն արդեն ֆիզիկային առնչվող ժողովածուի հեղինակ է, սակայն բաց չի թողնում անընդհատ կրթվելու հնարավորությունները։ Նա մեծ հետաքրքրությամբ եւ ակտիվությամբ է հետեւել ֆինանսական գրագիտության դասընթացին․ «Այն կրկնապատկեց գիտելիքներս՝ տեղեկացնելով նաեւ հարթակի մասին, որն ինձ կօգնի ավելի հեշտացնել ֆինանսների հետ կապված տարբեր գործողություններ»։«Հորիզոն» ճամբարը ԱրարատԲանկի եւ «Հզոր Միտք» ՀԿ-ի համագործակցության միակ նախագիծը չէ։ Բանկն այս հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացրել է ֆինանսական գրագիտության դասընթացներ Ուսանողի տան սաների համար։ Դասընթացն

երը մեկնարկել էին «Բիզնեսը զրոյից» թեմայով, որին մասնակցել են ուսանողներ մարզերից նաեւ առցանց տարբերակով։«Հզոր միտք» ՀԿ-ի նախագահ Մհեր Մկրտչյանը կարեւորել է ԱրարատԲանկի հետ համագործակցության 5 տարին տարբեր նախագծերում՝ լինի դա Ուսանողի տան, թե ապագա մասնագիտության հարցում կողմնորոշող «Ստեմ» եւ առաջնորդական «Հորիզոն» ճամբարների շրջանակում։«ԱրարատԲանկի աջակցությունը թույլ է տալիս ընդլայնել երիտասարդ սերնդի մասնակցությունը ոչ ֆորմալ կրթության ծրագրերին, ինչի շնորհիվ տասնյակ երիտասարդներ իրենց համայնքներ են վերադառնում նոր գիտելիքներով, գաղափարներով եւ արժեքներով»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
