🎥 Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորած անձը ձերբակալվել է

Հուլիսի 15-ին՝ ժամը 11։58-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Բյուրեղավան քաղաքում շանը կապել են ավտոմեքենայից և քարշ են տալիս։Համացանցում նաև տեսանյութ էր տարածվել այդ մասին։Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ շանն ավտոմեքենայի բեռնախցիկից պարանով կապած ու կենդանուն քարշ տված անձը Բյուրեղավանի բնակիչ 62-ամյա տղամարդ է։Վերջինս հայտնաբ

երվել ու կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար ձերբակալվել է։«Օպելը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ