🎥 Հարմարավետ պայմաններ «Բիձու գյոլ»-ում՝ մարզվող երևանցիների համար

Կենտրոն վարչական շրջանը «Eve capital»-ի հետ գործակցությամբ հերթական նախագիծն է իրականացրել քաղաքում։ Հրազդանի կիրճում՝ հանրահայտ «Բիձու գյոլ» կոչվող տեղանքում, բարեկարգվել է լող
ավազանը, կառուցվել են հանդերձարաններ, վերանորոգվել են մարզասարքերը: Մարզական գոտին պատվել է ռետինե ծածկույթով: Բարեկարգման շնորհիվ երևանցիների համար հարազատ վայրը դարձել է հարմարավետ, ինչն իր հերթին կնպաստի մարզական կյանքի ակտիվացմանը Երևան քաղաքում: