Հայէկոնոմբանկը ներգրավել է $20 միլիոնի վարկային ռեսուրս Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկից .banks.am

Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը (BSTDB) եւ Հայէկոնոմբանկը հուլիսի 10-ին ստորագրել են նոր համաձայնագիր, որի շրջանակում բանկը կստանա $20 միլիոնի չափով ֆինանսական ռեսուրս:Բանկից հայտնել են, որ միջոցները Հայէկոնոմբանկի միջոցով կուղղվեն Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը՝ վերջիններիս առեւտրային հնարավորությունների ընդլայնմանը, մրցունակության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային առեւտրի խթանմանը:Համաձայնագիրը կնքվել է BSTDB-ի կողմից կազմակերպված «Խթանելով տարածաշրջանային առաջընթացը» խորագրով բիզնես ֆորումի ընթացքում։BSTDB նախագահ Սերհատ Քյոքսալը նշել է, որ այս համագործակցությունը Հայէկոնոմբանկի հետ հիմնված է երկարաժամկետ եւ վստահելի գործընկերության վրա.«Տարիների ընթացքում BSTDB-ի աջակցությամբ հարյուրավոր ՓՄՁ-ներ կարողացել են ստանալ կայուն զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ։ Այս վարկային ծրագիրը հերթական քայլն է տարածաշրջանային ինտեգրման եւ Հայաստանի տնտեսության ամրապնդման ուղղությամբ»։Հայէկոնոմբանկի Վարչության նախագահ Արտակ Առաքելյանն իր հերթին նշել է, որ իրե
նք բարձր են գնահատում BSTDB-ի հետ մեր արդյունավետ համագործակցությունը, որն սկիզբ է առել դեռեւս 2007 թվականին։ «Այս ընթացքում մի շարք համատեղ նախագծեր ենք հաջողությամբ իրագործվել միջազգային ֆինանսական կառույցների հետ։ Նոր վարկային ծրագիրը հնարավորություն կտա շարունակել աջակցությունը ՓՄՁ ոլորտին՝ ապահովելով մրցունակ եւ կայուն ֆինանսավորում մեր հաճախորդների համար»։Երկարամյա համագործակցության ընթացքում Հայէկոնոմբանկը եւ BSTDB-ն ստորագրել են չորս հիմնական վարկային համաձայնագրեր՝ ընդհանուր $40 միլիոնի չափով։«Այս նախաձեռնությունը հերթական վկայությունն է միջազգային գործընկերության կարեւորության մասին, որով խթանվում է երկրի տնտեսական զարգացումն եւ կայուն աճը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: