€120,5 միլիոն կհատկացվի զբոսաշրջային յոթ կլաստերի զարգացման համար .banks.am

Հայաստանի մի քանի մարզում թիրախային ենթակառուցվածքի եւ «փափուկ» ներդրումների միջոցով կմեծացվի Հայաստանի զբոսաշրջության ներուժը:Այդ նպատակով այսօր կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է բարելավել կլիմայակայուն ենթակառուցվածքների հասանելիությունը եւ ավելացնել ծրագրում ընդգրկված կլաստերների տեղական տնտեսություններում զբոսաշրջության ներդրումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է €120 միլիոն 500 հազար, որից €96 միլիոն 400 հազարը վարկային միջոց է, իսկ €24 միլիոն 100 հազարը՝ ՀՀ կառավարությա

ն համաֆինանսավորումը։ «Ծրագիրը կօժանդակի զբոսաշրջության առանձնացված կլաստերներից յոթին՝ խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական եւ էկոզբոսաշրջությունն Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում։ Ծրագրի առանցքում կլինեն այս կլաստերների հետ զբոսաշրջիկների կապն ապահովելը եւ զբոսաշրջային վայրերի ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ներդրումները։ Ծրագիրը նաեւ համահունչ է Համաշխարհային բանկի՝ առանձնացված զբոսաշրջային կլաստերներում մասնավոր կապիտալի ներգրավումը խթանելու մոտեցմանը»,- ասվում է որոշման մեջ:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն